Թշնամին առավոտվանից սադրանքների է գնում, դրան զուգահեռ ձերբակալվում է ընդդիմադիր գործիչ Արմեն Աշոտյանը. Վիտալի Մանգասարյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը գրում է․
«Թշնամին առավոտվանից սադրանքների է գնում, օգտագործում է տարբեր տեսակի զենքեր, կիրառում է ԱԹՍ, փորձում է նաև տեղեկատվական դաշտում հաջողություններ գրանցել, օգտագործելով մեր իսկ կողմից հրապարակված կադրերը մեր դեմ:
Դրան զուգահեռ ձերբակալվում է ընդդիմադիր գործիչ Արմեն Աշոտյանը, հրապարակվում է ինչ-որ ձայնագրություն, երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից`ԱԺ նախագահի կատարմամբ հնչում է մարդու անուն, ում մասին խոսելը`ամոթ է նույնիսկ նեղ ընկերական շրջապատում: Վարչապետը խոսում է , զինանշանի և օրհներգի փոփոխության մասին, շեշտում է , որ իրենց իշխանության ամենամեծ սխալը եղել այն, որ իրենք վստահել են բանակին:
Զուգահեռ խոսում են, որ ամեն ինչ շատ լավ է տնտեսական աճ, ասֆալտ, շենքեր և այլն:
Հարց է առաջանում.
Եթե ամեն ինչ այդքան լավ է , բա ի՞նչ է ամեն ինչ միշտ վատ վերջանում ձեր օրոք:
2020 թվականի պատերազմից առաջ էլ, ինչ որ հաջողություններից էին խոսում, փակում 80 ակաների զենքերի էջը, որից հետո բացվեց դժոխքի ճանապարհով անցնելու էջը, ինչի արդյունքում պարզվեց, որ այդ գիրքը` երկրի հակառակ կողմը, բազմաթիվ այդօրինակ էջեր ունի...»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե մենք 2 տարի առաջ քշեինք այս թուրքերին, հիմա մենք դատարանի շուրջ հավաքված չէինք լինի, Արմեն Աշոտյանին չէինք սատարի. Նարեկ Մալյան
- Տարօրինակ է՝ առավոտյան ձերբակալում են, բայց նյութերը նոր են պատրաստվում․ Մելիքյան
- Աշոտյանը նույնիսկ քաղբանտարկյալ չէ, իշխանությունների պատվեր գոյություն ունի՝ գալիս են ու առևանգում․ Ղազարյան
- Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է դրոն-ԱԹՍ. ՊՆ
- Հրապարակվել է Հակարի կամրջի հատվածում թշնամու զինծառայողների սադրանքի տեսանյութը
- ՀՀ ԱԳՆ. Լաչինի միջանքը վեց ամիս փակ է՝ չնայած միջազգային կառույցների բազմաթիվ կոչերին ու դատարանի վճռին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան