Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 15-ին ժամը 08։45-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Ադրբեջանի ՊՆ- ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ, կրկին խեղաթյուրում է իրականությունը, հերթական անգամ հայտարարելով Մարտունու շրջանում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին։
Ինչպես արդեն հաղորդել ենք նախորդիվ` հունիսի 14-ին Ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակել է գյուղաշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՊՆ
- Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանի խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
- ՌԴ ՊՆ. Շուշիի շրջանում հրադադարի խախտման 2 դեպք է գրանցվել
- Արցախի ՊՆ. Ադրբեջանը խախտել է հրադադարը, կրակել գյուղաշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան