Բեյոնսեի պատճառով Շվեդիայում գների աճ է գրանցվել
Ամերիկացի հայտնի երգչուհի Բեյոնսեին մեղադրում են Շվեդիայում գների բարձրացման համար։ Բանն այն է, որ անցած ամիս երգչուհին համերգային շրջագայությամբ եղել է Ստոկհոլմում։
BBC-ն գրում է, որ դրա հետևանքով հյուրանոցների, ռեստորանների պահանջարկը կտրուկ մեծացել է, ինչն էլ իր ազդեցությունն է թողնել գնաճի՝ սպասվածից ավելի մեծ լինելու վրա։
Շվեդիան մայիսին ակնկալվածից 9,7%-ով բարձր գնաճ է արձանագրել։
Danske Bank-ի տնտեսագետ Մայքլ Գրանն ասել է՝ Բեյոնսեն է «մեղավոր» այդ ձեռքբերումների մեծ մասի համար:
«Շվեդիայում նրան, նրա ելույթը լսելու, տեսնելու համաշխարհային պահանջը, ըստ երևույթին, մի փոքր ավելացրեցին գնաճը», - ասել է նա BBC-ին։