Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՅԴ-ականներին
Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նորընտիր անդամներին՝ առաջնորդությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի։
Տիար Հակոբ Տեր-Խաչատուրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նորընտիր կազմին։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու շնորհավորանքներն է բերել ներկաներին՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ կազմում ընտրվելու կապակցությամբ։ Նորին Սրբությունը նկատեց, որ հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում են ստանձնում իրենց պատասխանատու առաքելությունը՝ մաղթելով, որ ամենայն նվիրումով ու նախանձախնդրությամբ լծվեն ծառայության ի շահ հայրենիքի և ի խնդիր ազգի արժանապատիվ, լուսավոր գալիքի կերտման։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային խնդիրներին, մասնավորապես կարևորվեց համազգային միասնականության անհրաժեշտությունը, Հայաստան-Արցախ-սփյուռք գործակցության սերտացումը՝ ի նպաստ առկա մարտահրավերների հաղթահարման և հայրենիքի զորացման։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան