Բերանդ մի բացի, ասում եմ՝ լսի.Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
«Իրականում ոստիկանությունում բազմամիլիարդանոց ծախսեր են միայն մեկ բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի մի փողոցից մյուսն անցնի, Հայաստանի մի գյուղից մյուսը գնա»,-ԱԺ-ում ելույթ ունենալիս ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և նշեց, թե քաղաքացիները գիտեն, որ երբ Սևան-Երևան մայրուղում ամեն 2 մետրի վրա ոստիկան է կանգնած, ուրեմը այն փակելու են, Փաշինյանն է անցնում:
«Աննախադեպ է դարձել ՀՀ բյուջեից հաշվին հազարավոր ոստիկաններով մեկ մարդու շրջագայությունը»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա հարց ուղղեց դահլիճում նստած Նիկոլ Փաշինյանին, թե ինչո՞ւ նախկինի պես բաց պատուհաններով չի երթևեկում և հորդորեց բաց պատուհանով երթևեկել որպեսզի լսի, որ իրեն ամբողջ Երևանով ազդանշան են տալիս:
«Իրականում ինչն է պատճաառը՝ ոչ թե անվտանգությունն է, այլ վախը՝ վախը, որի պատճառով հազարավոր ոստիկաններ իրենց գործը թողած կանգնում են ժամերով, որ մեկ մարդ մի տեղից գնա մյուս տեղը: Վախը հետևանք է այն գիտակցման, թե ինչ ավերի է բերել հասցրել երկիրը, վախն է այն գիտակցման, որ մեր երկրում հազարավոր մարդիկ, որոնք տարբեր ժամանակներ չեն սիրել ժամանակի իշխանություններին, պայքարել են նրանց դեմ, բայց այսօր հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ ունեն մի զգացում ՝ ատելության զգացում, որը երբեք մեր երկրում չի եղել»,-ասաց Մանուկյանը, որից հետո ՔՊ խմբակցության պատգամավորներից մեկը բարձրաձայն ծիծաղեց և ընդդիմադիր պատգամավորը շարունակեց ելույթը՝ սաստելով ՔՊ-ականին. «Մի րոպե, բերանդ մի բացի, ասում եմ՝ լսի: Ատելության զգացում ոչ թե իշխանավորի նկատմամբ, այլ ատելություն, որովհետև գիտակցում են, որ այսօր, ցավոք սրտի, երկիրը ղեկավարում է մեկը, որի պատճառով կարող է եվրամիության պաշտոնյան հայտարարել, որ առաջին ղեկավարն է, որը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս: Ատելությունն է, որովհետև գետինն է մտնում Հայաստանի քաղաքացին, որ էրդողանն ասում է՝ գիտեք, Հայաստանն էդ անտեր միջանցքին համաձայնվել է, Պարսկաստանը թույլ չի տալիս: Ցավն էն է, որ ամեն անգամ ՀՀ քաղաքացին գետինն է մտնում՝ տեսնելով, որ իր երկիրը, ցավոք սրտի ներկայացնողը, ինչ վիճակում է հայտնվում, ինչ հայտարարություններ է անում, ականջներեն է փակում, որովհետև ինքը մինչև հիմա չի լսե, որ Հայաստանի պաշտոնյան այդքան ադրբեջանական թեզերով փորձի արդարացնել, որ Արցախն Ադրբեջանի մասն է, փորձի ասել, որ Արարատը մերը չէ»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարը, հակառակ բոլոր դավաճանական գործողությունների, արդյունք ունենալու է. Գեղամ Մանուկյան
- Փաստորեն, եթե ես ասեմ լավ է լինելու, Էրդողանը, Ալիևը պիտի փոխեն իրենց ցեղասպան և հանցագործ էությունը. Քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան