Աշոտյանը նույնիսկ քաղբանտարկյալ չէ, իշխանությունների պատվեր գոյություն ունի՝ գալիս են ու առևանգում․ Ղազարյան
«Կարծում եմ՝ քաղբանտարկյալների փուլից անցել ենք մեկ այլ փուլի»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դիմաց, որտեղ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, քննվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, ասաց քաղաքական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Նրա համոզմամբ՝ այժմ մարդկանց ուղղակի առևանգում են։
«Արմեն Աշոտյանը նույնիսկ քաղբանտարկյալ չէ, որովհետև քաղբանտարկյալ լինելու համար մարդը պետք է բանտարկման, իրավական պրոցեսի, քրեական գործի հետ առնչություն ունենա, իսկ այս դեպքում ուղղակի մարդուն առևանգում են։ Իշխանությունների պատվեր գոյություն ունի՝ գալիս են ու առևանգում։ Օրինակ՝ երեկ ինքը հայտարարեց, որ հունիսի 20-ին կխոսի Նիկոլ Փաշինյանի մասին, թող ինքը գնա քննիչ հանձնաժողովով հարցերին պատասխանի, ինքն էլ դատաբժիշկ է, դիահերձման մասնագետ, իրա քաղաքական գիտելիքները որ համադրում ես մասնագիտական գիտելիքների հետ, ենթադրվում է, որ հունիսի 20-ին «քաղաքական դիահերձում» էր սպասվում։ Հայտարարության հաջորդ օրն առևանգում են, ինչ ասես»,- ասաց Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Թրքահպատակ իշխանությունները ռեպրեսիաների են դիմում ազգային գործիչների նկատմամբ, փորձում են լռեցնել Արմեն Աշոտյանին»
- Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Աշոտյանին․ Վիգեն Սարգսյան
- Արմեն Աշոտյանը ձերբակալվել է՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար․ ՔԿ
- Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը տեղի կունենա այսօր. Փաստաբան
- Կողքիդ ենք, ընկեր ջան. Ինչպես են արձագանքում Աշոտյանի ձերբակալմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին