Եթե մենք 2 տարի առաջ քշեինք այս թուրքերին, հիմա մենք դատարանի շուրջ հավաքված չէինք լինի, Արմեն Աշոտյանին չէինք սատարի. Նարեկ Մալյան
«Դժվար է Հայաստանում գտնել ավելի քաղաքական մարդ, քան Արմեն Աշոտյանն է, նրան ես համարում է Հայաստանի քաղաքական բրենդներից մեկը, դժվար է ուրիշ գնահատական տալ այս գործին, քան քաղաքական հետապնդումը»,-Արմեն Աշոտյանի դատական նիստի ընդմիջմանը դատարանի առաջ հայտարարեց «Վետո» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:
Նա կանխատեսեց, որ ռեպրեսիաների ալիքը գնալով սաստկանալու է, իսկ այն երկրները և կառույցները, որոնք ժողովրդավարություն էին խաղացնում տասնյակ տարիներ, կանաչ լույս են տվել գործող իշխանություններին՝ ամենակոշտ, ամենալկտի ռեպրեսիաների առումով, վտանգավոր քաղաքական այլախոհներին լռեցնելու, չեզոքացնելու, վտանգավոր մրցակիցներին ոչնչացնելու, ինչպես նաև սպանելու համար՝ ինչպես Արմեն Գրիգորյանի դեպքում:
«Գործող իշխանությունները մարսել են նաև հղի կնոջը մեքենայի տակ գցել, սպանելը և կմարսեն Արմեն Աշոտյանին, ինձ ճաղավանդակների հետևում տեղավորելու խնդիրը»,-ասաց Մալյանը և հավելեց. «Եթե մենք 2 տարի առաջ քշեինք այս թուրքերին մեր երկրից, հիմա մենք այստեղ դատարանի շուրջ հավաքված չէինք լինի, Արմեն Աշոտյանին չէինք սատարի, եթե հիմա քշենք, ապա մի տարի հետո չենք հավաքվի: Այս ամսվա 30-ին էլ իմ վճիռն է, ենթադրում եմ, որ նույն ճանապարհով էլ ես եմ գնալու»:
«Վետո» շարժման ղեկավարը հայտնեց, որ ցանկանում է այդ փակ շղթան կոտրել և երբ իրեն բանտարկեն՝ իր ընկերներին խնդրելու է, որ իրեն չսատարեն, իսկ եթե ուզում են սատարեն, ապա թող դուրս գան փողոց և թուրքերին քշեն իշխանությունից:
Հարակից հրապարակումներ`
- Տարօրինակ է՝ առավոտյան ձերբակալում են, բայց նյութերը նոր են պատրաստվում․ Մելիքյան
- Արմեն Աշոտյանի կալանքի դատական նիստը սկսեց և ընդմիջվեց 1,5 ժամով իմ միջնորդությամբ․ Փաստաբան
- Աշոտյանը նույնիսկ քաղբանտարկյալ չէ, իշխանությունների պատվեր գոյություն ունի՝ գալիս են ու առևանգում․ Ղազարյան
- «Թրքահպատակ իշխանությունները ռեպրեսիաների են դիմում ազգային գործիչների նկատմամբ, փորձում են լռեցնել Արմեն Աշոտյանին»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան