ՌԴ ԱԳՆ. Մոսկվան անհանգստացած է ԼՂ-ին ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքների մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններով
Մոսկվան անհանգստացած է Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունում միջնորդական ծառայություններ պարտադրելու Վաշինգտոնի փորձի վերաբերյալ տեղեկություններով: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։
«Մեզ անհանգստացնում է այն տեղեկությունը, որը հայտնվել է մամուլում, որ ԱՄՆ-ը փորձում է պարտադրել իր միջնորդական ծառայությունները հիմա նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեջ։ Այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով»,-ընդգծել են նախարարությունից։
Ավելի վաղ Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին վերջնագրի տեսքով պարտադրում է հանդիպել ադրբեջանական կողմի հետ։
«Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, ապա նրան սպառնում է տարածաշրջանում ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»,- պարզաբանել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարը, հակառակ բոլոր դավաճանական գործողությունների, արդյունք ունենալու է. Գեղամ Մանուկյան
- Ադրբեջանի խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
- Ֆրանսիայի ԱԳՆ-ի համար ամբողջ Արցախի Հանրապետությունը անկլավ է
- Մի՛ սպանեք Արցախի Հանրապետությունը գոնե մեր և ձեր հոգիներում բարբարոսների պիղծ հռետորաբանությամբ․ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան