ՌԴ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղին ուղղված ԱՄՆ վարչակազմի սպառնալիքի մասին տվյալները հարցեր են բարձրացնում վերջինիս ադեկվատության վերաբերյալ
Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների ադեկվատության վերաբերյալ: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Բայդենի վարչակազմի պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հասցեին հնչեցրած սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների ադեկվատության վերաբերյալ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ում:
Ավելի վաղ Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին վերջնագրի տեսքով պարտադրում է հանդիպել ադրբեջանական կողմի հետ։
«Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, ապա նրան սպառնում է տարածաշրջանում ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»,- պարզաբանել է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ. Մոսկվան անհանգստացած է ԼՂ-ին ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքների մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններով
- Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարը, հակառակ բոլոր դավաճանական գործողությունների, արդյունք ունենալու է. Գեղամ Մանուկյան
- Արցախի տեսակետի առանցքում ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման հարցն է. Լուսինե Ավանեսյան
- Արցախը ոչ միայն կորցրել է իր ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը, այլև արցախցիների խնդիրները․ Հակոբ Հակոբյան
- Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելն ու ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է․ Լուսինե Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին