Վահե Հակոբյանն ընդդիմության աշխատանքը գնահատում է զրո
«Արմեն Աշոտյանի այսօրվա ձերբակալումն ու շարունակվող դատական պրոցեսը, որը, ենթադրաբար, կավարտվի կալանքով, Նիկոլի ու իր հետևոդների կողմից հերթական շոու ծրագրի մեկ մասն է, բաղկացուցիչը»,- հակակոռուպցիոն դատարան դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանը։
Նա համոզված է, որ այս շոուներով փորձում են շեղել հանրության ուշադրությունը, ու քանի դեռ մեր հանրությունը շարունակում է խուլ ու համր մնալ այս կատարող իրավիճակներին, այդքան Նիկոլ Փաշինյանի մոտ մասամբ կստացվի իր շոուի ծրագրերի իրականացումը։
Վահե Հակոբյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական ճնշման տակ շարունակաբար զիջումների է գնում։
Քաղաքական գործիչն ասաց, որ Սյունիքն այսօր գտնվում է բոլոր գերտերությունների կիզակետում որպես խաչմերուկ, ու կոմունիկացիաների բացումը բոլորի հետաքրքրության շրջանակում է։ Նա պատահական չի համարում Սյունիքում Իրանի հյուպատոսության բացումը, որին հաջորդում է ՌԴ-ի հյուպատոսության բացումը։
«Այլ պետությունների դեսպանները օր ու գիշեր գտնվում են Սյունիքում, մնում է այնտեղ գրասենյակներ բացեն։
Փաստն այն է, որ Սյունիքը բոլորի հետաքրքրության կենտրոնում է որպես խաչմերուկ»,- ասաց Վահե Հակոբյանը։
Նա ընդդիմության՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական, աշխատանքը զրո է գնահատում։
«Մենք ինչ ենք անում։ Ակնհայտ է, որ փողոցային պայքարը չստացվեց։ Մենք հիմա փնտրում ենք այլ ճանապարհներ, այլ եղանակներ։ Տարբերակներ կան, շուտով կհրապարակենք, կբարձրաձայնենք այն ամենի մասին, ինչ արդեն գեներացրել ենք»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավորը։
Նա նշեց, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները չի համարում պայքարի ձև։
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է այսօր, ՔԿ հաղորդմամբ՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, քննարկում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ ԳՄ. Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է, իսկ գործող իրավապահ համակարգն իրականացրել է օրվա ռեժիմի քաղաքական պատվերը
- Թշնամին առավոտվանից սադրանքների է գնում, դրան զուգահեռ ձերբակալվում է ընդդիմադիր գործիչ Արմեն Աշոտյանը. Վիտալի Մանգասարյան
- Եթե մենք 2 տարի առաջ քշեինք այս թուրքերին, հիմա մենք դատարանի շուրջ հավաքված չէինք լինի, Արմեն Աշոտյանին չէինք սատարի. Նարեկ Մալյան
- Արմեն Աշոտյանի կալանքի դատական նիստը սկսեց և ընդմիջվեց 1,5 ժամով իմ միջնորդությամբ․ Փաստաբան
- Աշոտյանը նույնիսկ քաղբանտարկյալ չէ, իշխանությունների պատվեր գոյություն ունի՝ գալիս են ու առևանգում․ Ղազարյան
- ՀՀԿ ԳՄ. Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցողը համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության դե ֆակտո ներկայացուցիչների կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան