Տոյվո Կլաարը պատասխանել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին Զախարովայի հայտարարությանը
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությանը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոններ բացելու մասին։
«ԵՄ-ն եղել և մնում է լիովին թափանցիկ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր հանձնառության մեջ: Եվ մենք շարունակելու ենք աշխատել ի շահ ազգերի ու ժողովուրդների։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այս պարտավորության կարևոր բաղադրիչն է»,-գրել է Կլաարը։
Հիշեցնենք, որ Զախարովան մասնավորապես ասել էր. «Ի սկզբանե ԵՄ անդամները գործել են չափազանց ոչ թափանցիկ։ ԵՄ ներկայության տեղակայումը Հայաստանի տարածքում հարկադրված էր՝ Բրյուսելի լուրջ ճնշման ներքո։ ԵՄ-ականները գործնականում պարտադրեցին իրենց ներկայությունը։ Առաքելության մեկնարկը, որի նպատակը հայտարարվել էր Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին, տեղի ունեցավ միակողմանի, ոչ կոնսենսուսային հիմունքներով, առանց ադրբեջանական կողմի և տարածաշրջանային այլ խաղացողների համաձայնության և առանց պատշաճության։ Սա միայն հաստատում է տարածաշրջանում ԵՄ քաղաքականության իրական նախապատմությունը, որի համար գլխավորը Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելն է, Հարավային Կովկասը վերածել աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի՝ ի վնաս այստեղ ապրող մարդկանց հիմնարար շահերի»:
Հարակից հրապարակումներ`
- Եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը համարում ենք այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ․ Զախարովա
- Տոյվո Կլաարը ժամանում է Հայաստան
- Բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչը իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի. Փաշինյանը՝ Մարիա Զախարովայի մասին
- Աշոտյանի բաց նամակը՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Տոյվո Կլաարին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները