Հասարակություն 13:25 15/06/2023 Հայաստան

Ենթակառուցվածքների զարգացման չորս ծրագիր սահմանապահ Կողբում

Արդի տեխնոլոգիաների կիրառում, էներգախնայող համակարգերի տեղակայում, ենթակառուցվածքների զարգացում և սահմանապահ գյուղն ուշադրության կենտրոնում պահելու ձգտում: 2019 թվականից սահմանապահ Կողբում այս ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարբեր տարիների ընթացքում չորս ծրագիր են իրականացրել այս գյուղում: Դրանց արդյունքը կարևոր է սահման պահող գյուղացու համար:

Տավուշի մարզի ամենամեծ գյուղն ամբողջությամբ լուսավորելը ֆինանսական զգալի միջոցներ և ժամանակ է պահանջում: Գյուղացու կողքին կանգնելու նպատակով տարիների գործընկերներն ընտրել են փոքրիկ ծրագրերով, բայց հետևողական ջանքերով խնդիրը լուծելու ճանապարհը: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը միայն փողոցների մի մասի լուսավորության համար 3 ծրագիր են իրականացրել: Դրանցում մասամբ իր ներդրումն է ունեցել նաև համայնքը:

2020թ.-ի ընթացքում Կողբում լուսավորվել է 1850 մետր ճանապարհահատված, տեղադրվել է 50 LED լուսարձակ։ Իսկ հաջորդ տարի LED-երի քանակն ավելացել է 37-ով՝ լուսավորելով ևս 1500 մետր հատված: Ընդհանուր ցուցանիշը փոխվել է նաև 2022 թվականին. տեղադրվել է ևս 58 LED լուսարձակ, լուսավորվել է 2.2 կմ ճանապարհ: Այսպիսով՝ երեք ծրագրի արդյունքում Վիվա-ՄՏՍ-ի և FPWC-ի ջանքերով գյուղում տեղադրվել է 145 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 5600 մետր երկարությամբ ճանապարհ։

«Հայրենիքը գյուղերից է սկսվում: Պետք է ավելի ուշադիր լինել գյուղերի հանդեպ: Լուսավորության արդի համակարգն անվտանգության հարց է լուծում, բարեկեցիկ կյանք է ապահովում և համայնքի միջոցներն է խնայում: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ մոտավորապես 15-20 % խնայողություն է արձանագրվում: Վստահ եմ, որ սահմանամերձ բոլոր գյուղերը պետք է ուշադրության կենտրոնում լինեն, քանի որ այդտեղ ապրող մարդիկ հողը պաշտպանելու, երկիրը չլքելու խնդիր ունեն: Պետք է այնպես անենք, որ կրթության համար մայրաքաղաք մեկնած երիտասարդն այստեղ վերադառնա», - ասել է Կողբի վարչական ղեկավար Արարատ Թամազյանը:

Կողբում գործընկերների առաջին համատեղ ծրագիրն իրականացվել է չորս տարի առաջ թիվ 1 մանկապարտեզում: 1965 թվականին կառուցված ոչ տիպային շինությունը տարիներ շարունակ ձմռանը ջեռուցվել է քարածխի, իսկ խորհրդային համակարգի փլուզմանը հաջորդած տարիներին՝ փայտյա վառարաններով: Դա եղել է բարդ ու երեխաների համար ռիսկային գործընթաց: Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով շենքն սկսել են ջեռուցել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով՝ արևային ջրատաքացուցիչներով համալրված կենտրոնացված համակարգով: 

«2019 թվականից ունենք ջեռուցման կենտրոնացված համակարգ: Տարբերությունը զգալի է: Աշխատանքներն ավելի հեշտ ու լավ պայմաններում են ընթանում: Երեխաների թիվը շատացել է: Զգում ենք այդ տարբերությունը: Այն ժամանակ վառարան էր, իսկ հիմա ունենք լոկալ ջեռուցում: Ունեինք մինչև 40 սան, իսկ հիմա՝ մինչև 60»,- ասել է թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Ալինա Մամյանը:

Սահմանապահ և հեռավոր բնակավայրերում ջեռուցման էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Այս կերպ հնարավոր կլինի այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը:









Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:11
Այս պայքարն ում ծնել է, վերակենդանացրել է, նրանց էլ կթաղի. Բագրատ Սրբազան
«Այս պայքարը ում ծնել է, վերակենդանացրել է, նրանց էլ կթաղի, մանավանդ որ  այն ինձ համար նաև մասնագիտական է»,-Hayastan.news-ին...
Աղբյուր` Panorama.am
22:52
Թբիլիսիում ցույցի ժամանակ տուժել է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը
«ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը տուժել է, երբ երկրի խորհրդարանի մոտ նրան հետապնդել են վրացական ընդդիմության ցուցարար կողմնակիցները։...
Աղբյուր` Panorama.am
22:33
ՔՊ-ն ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրեց Սրբուհի Գալյանին
ՔՊ-ից հայտնում են. «Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է...
Աղբյուր` Panorama.am
22:08
Իսրայելի վերջին օդային հարձակման սցենարը շատ նման էր 44-օրյա պատերազմի Ադրբեջանի հարձակման սցենարին. Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է. «Իսրայելի վերջին օդային հարձակման սցենարը շատ նման էր 44-օրյա պատերազմի Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
21:53
Կարեն Ասլանյանը 30 վայրկյանում հաղթեց մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Գոռ Սահակյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) ոսկե մեդալ նվաճեց...
Աղբյուր` Panorama.am
21:15
Իլոն Մասկի ընկերությունը արգելափակել է Իրանի գերագույն առաջնորդի ադրբեջաներեն օգտահաշիվը
X հարթակում Khamenei.ir պորտալի ադրբեջանական ծառայության էջը ժամանակավորապես արգելափակվել է և մեկ օր անց վերականգնվել։ Օգտահաշվի վերականգնումից...
Աղբյուր` Panorama.am
20:59
Արփի Դավոյանի հաղորդման հիման վրա ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Փաշինյանին Սյունիքում «ողջունելու» գործով ձգձգման համար
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատարանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թբիլիսիում մեկնարկել է վրացական ընդդիմության երթը
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ վրացական ընդդիմության երթը սկսվել է երեքշաբթի երեկոյան Թբիլիսիի կենտրոնում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:36
Trump Media-ի բաժնետոմսերն աճել են 22%-ով՝ Իլոն Մասկի հետ Թրամփի հանրահավաքից հետո
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մեդիա ընկերության բաժնետոմսերը հասել են իրենց ամենաբարձր մակարդակին հունիսից ի վեր։ Բաժնետոմսերի գնումները...
Աղբյուր` Panorama.am
20:24
ՊՎԾ ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 29-ի որոշմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արա Եղոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
20:07
Հայաստանում ՏԻՄ համակարգի նկատմամբ ՔՊ իշխանության հերթական ոտնձգության հետևանք է․ «Ապրելու երկիր»-ը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին
«Ապրելու երկիր» կուսակցությունը տարածել է հայտարարություն Գյումրիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
19:56
Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները խիստ մտահոգիչ են, կոչ եմ անում հետաքննություն անցկացնել․ Բորել
Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները խիստ մտահոգիչ են։ Այս մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
19:40
ԲԴԽ-ն Հրայր Թովմասյանի գործը քննած դատավորին առաջարկում է տեղափոխել Վերաքննիչ դատարան
ԲԴԽ-ն ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի գործը քննած դատավորին առաջարկում է տեղափոխել Վերաքննիչ դատարան: Այդ մասին տեղեկանում ենք ԲԴԽ...
Աղբյուր` Panorama.am
19:28
Եթե ​​Թրամփը հաղթի, կարող է ձերբակալել Բայդենին և Հարիսին․ Կիմ Շմիտց
Գերմանացի ֆին ձեռնարկատեր Կիմ Շմիտցը, որը հայտնի է որպես Կիմ Դոտկոմ, ասել է, որ դեմոկրատները վախենում են, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը,...
Աղբյուր` Panorama.am
19:15
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել...
Աղբյուր` Panorama.am
19:03
Հրդեհ՝ Արարատյան փողոցում. կա տուժած
Հոկտեմբերի 29-ին, ժամը 15:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 62/2 շենքի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Կրիպտոակտիվների մասին օրենք է մշակվում
Հայաստանի կենտրոնական բանկը կառավարության հետ փոխգործակցությամբ կրիպտոակտիվների մասին օրենք է մշակում: Այդ մասին ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:35
Վաղարշապատի ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ էջմիածինցի 38-ամյա տղամարդը հողամասում և կից օժանդակ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ֆուտբոլը պետք է զարգանա փոխադարձ հարգանքի և համերաշխության մթնոլորտում.«Նոա» ՖԱ
«Նոա» ֆուտբոլային ակումբն արձագանքել է «Արարատ-Արմենիայի» գրառմանը: «Նոան» բարձր է գնահատում...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիան ամենաշատը ՌԴ-ից է ներմուծում բնական գազ
2024 թվականի ութ ամիսների ընթացքում Թուրքիայի բնական գազի ներմուծումը նվազել է։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այդ մասին հրապարակում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ֆրանսիայում Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
17:59
Վախենում են Արմեն Աշոտյանի կենդանի խոսքից ու չեն էլ թաքցնում. Պաշտպան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին  պաշտպանության կողմին փոխանցել են հեռախոսային խոսակցությունների վերծանումների և...
Աղբյուր` Panorama.am
17:57
Կաթի փոշի արտադրող ընկերությունը բյուջե չէր վճարել 100 մլն դրամ
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում քննվող քրեական...
Աղբյուր` Panorama.am
17:52
ՆԳՆ. Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
Հանրապետության որոշ տարածքներում՝ հատկապես լեռնային գոտիներում, ժամանակ առ ժամանակ լինում են ձյան տեսքով տեղումներ: «Հաշվի առնելով...
Աղբյուր` Panorama.am
17:42
ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում Հրազդանում տեղի ունեցած պայթյունից
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 29-ին, ժամը 13։44-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի սուպերմարկետներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ուզում եք անունն օպտիմալացում դրեք, թե այլ բան, բայց փաստ է, որ 230 դպրոց փակվում է. Սերոբ Խաչատրյան
ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, թե ուսուցիչների կեսից ավելին ստանում է 300...
Աղբյուր` Panorama.am
17:29
Երևի իրենց թվացել է՝ մեզ 6 ամիս տանել-բերելով, համաձայնել ենք. «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ
«Մեր վարքագիծը, բնականաբար, հասկանալի չի լինի նախարար Ժաննա Անդրեասյանին»,-  Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ»...
Աղբյուր` Panorama.am
17:09
Մեր հասունության մակարդակն այնպիսին է, որ մենք պետք է արդեն խաղանք ուրիշ լիգայում. Մարտին Գալստյան
«Մեր ներդրած դրամավարկային քաղաքականությունն աշխարհում լավագույններից է և մենք կարծում ենք, որ մեր հասունության մակարդակը և վստահությունը...
Աղբյուր` Panorama.am
17:09
0% տարեկան փաստացի տոկոսադրույք՝ JAC մեքենաներ գնելու համար
Ակբա Լիզինգը և JAC Motors Armenia-ն ներկայացնում են աննախադեպ առաջարկ, որի շրջանակում JAC-ի «փիքափներն» ու կոմերցիոն դասի լայն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավացնել Ադրբեջանին. Սիրանուշ Սահակյան
14:37 28/10/2024

Միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավացնել Ադրբեջանին. Սիրանուշ Սահակյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}