Swarovski ընկերությունը հեռացել է Ռուսաստանից
Ավստրիական հայտնի Swarovski ոսկերչական ընկերությունը դուրս է եկել Ռուսաստանի շուկայից։ Այս մասին հայտնել Է Kleine Zeitung թերթը՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Ալեքսիս Նազարդի խոսքերը։
«Ռուսաստանից Swarovski-ի ամբողջական դուրսբերումը, որը հայտարարվել է այս տարի, արդեն ավարտվել է»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Նազարդին։
2022 թվականի մարտին Swarovski-ն դադարեցրել է վաճառքը Ռուսաստանի տարածքում, այդ թվում՝ առցանց խանութներում։
Ավստրիական «Swarovski AG» ընկերությունը հիմնադրվել է 1895 թվականի, մասնագիտացած է բյուրեղների, զարդերի, բյուրեղյա արձանիկների, սինթետիկ ու բնական թանկարժեք քարերի երեսպատման արտադրությունում։ Ընկերությունն արտադրում է նաև օպտիկական սարքավորումներ, ջահեր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան