
Հրապարակվել է Հակարի կամրջի հատվածում թշնամու զինծառայողների սադրանքի տեսանյութը
Թելեգրամ ալիքներում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է Հակարի կամրջի վրա ադրբեջանական կողմի զինծառայողների սադրանքը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հայտնեց.
Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:
Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Հարակից հրապարակումներ`
- Տեղում ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող է վիրավորվել
- Ադրբեջանը հայտնում է մեկ վիրավորի մասին
- ԱԱԾ. Ադրբեջանցի զինծառայողները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել