Գուցե մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մենք վստահել ենք բանակին․ Փաշինյան
«Ինչո՞ւ 2016-ին Հայաստանի բանակը կռվում էր 80-ականների զենքերով, իսկ Ադրբեջանի բանակը 4 մլդ ապրանքային վարկ էր ստացել՝ մեզ 80-ականների զենքեր մատակարարող մեր գործընկերներից և գնել նրանց ամենաժամանակակից տեխնիկաները։ Բա չասեմ՝ «ղուրբան» ձեր արտաքին քաղաքականությանն ու արտաքին աշխարհընկալմանը, բա ինչի էր այդպես։ Մի անգամ անդրադառնալո՞ւ եք այդ հարցին»,- պատասխանելով անվտանգության առնչվող գործող իշխանությունների ուղղված մեղադրանքներին,՝ԱԺ-ում հայտարարեց Փաշինյանը։
Նա պնդում է, որ բանակի համար չեն խնայել ոչինչ ։
«Մենք վստահել ենք մեր բանակին, ընդ որում, իմացել ենք քաղաքական կապվածություն, եսիմ ինչ, աչք փակելով վստահել ենք և խնայել ոչինչ։ 2018-ից մինչև այսօր չկա մի բան, որ ՀՀ բանակում որևէ բան տեղի ունեցած չլինի այն պատճառով, որ Կառավարությունն ասի ՝ փող չկա, բացառված է։ Գուցե դա է եղել մեր ամենամեծ սխալը, որ մենք վստահել ենք բանակին»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը, Աժ-ում հիշեց նաև Վազգեն Սարգսյանին։
«Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալի՞ս էր, դրա համար սպանվեց, թե՞ կարող է՝ դուք էիք Մեղրին տալիս, դրա համար սպանվեց։ Բա ո՞նց է եղել հոկտեմբերի 27-ը: Եղել է այն, որ սենց սրճարաններում, այդ թվում՝ դահլիճում ներկա որոշ մարդիկ նաիրիհունանյանների հետ խոսելիս ասել են՝ Վազգենն ա սաղ պրոբլեմը, էս երկրի բոլոր պրոբլեմների մեղավորն ա, այ որ Վազգենը չլինի... Իրենց կադրն էր, գիտեին թույլ կողմերը, որ կետերի վրա սեղմեն: Մեկը խմբակցություններից մեկի ղեկավարն էր, մյուսը՝ ԱԱԾ տնօրենը, որի աշխատակիցը զեկուցում էր, որ այսպիսի մի մարդ կա, ասում է՝ մտնելու եմ, գնդակահարեմ խորհրդարանում: Իսկ որտե՞ղ էր Սերժ Սարգսյանը 1999-ի հոկտեմբերի 27-ին, քաղաքում չէր: Այդ ատելությունը նույն ձևով ինչի՞ էիք գեներացնում Վազգեն Սարգսյանի դեմ: Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալի՞ս էր: Կամ եթե դուք Ղարաբաղը չէիք տալիս, Մեղրին ինչի՞ պետք է տայիք, որ Ղարաբաղը վերցնեք: Դուք Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակման թեմա նույնիսկ քննարկելով, ընդունել եք, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է»,- հայտարարեց Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան