Կարեն Խաչանովը վնասվածքի պատճառով չի մասնակցի Գերմանիայում կայանալիք ATP-500 մրցաշարին
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (10-րդը ATP վարկանշային աղյուսակում) չի մասնակցի Գերմանիայի Հալլե քաղաքում կայանալիք ATP-500 շարքի մրցաշարին, գրում է championat.com-ը։
Խաչանովի փոխարեն Գերմանիայի մրցաշարի հիմնական ցանցում հանդես կգա աշխարհի 51-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Կարբալյես-Բաենան:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի բաց առաջնությունում Կարեն Խաչանովը հասել էր քառորդ եզրափակիչ։ Մրցաշարի այս փուլում 27-ամյա ռուս թենիսիստը պարտվել է սերբ Նովակ Ջոկովիչին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին