ԱՄՆ-ն վերջնագրի տեսքով ստիպում է ԼՂ ներկայացուցիչներին հանդիպել Ադրբեջանի հետ. Ռիա նովոստի
Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հանդիպել երրորդ երկրում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ մերժման դեպքում սպառնում է իրականացնել ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն։ Ռիա նովոստիին հայտնել է Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը։
«Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին համաձայնել մոտ ապագայում ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը «երրորդ երկրում»՝ ամերիկացի կուրատորի մասնակցությամբ։ Նպատակը՝ Միացյալ Նահանգներին տարածաշրջան մտցնելն է։
Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, նրան սպառնում են տարածաշրջանում ադրբեջանական հակաահաբեկչական գործողության անցկացմամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով, «ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնության» լոբբինգ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի «արտգործնախարար» Սերգեյ Ղազարյանը, ում շահերը լիովին համընկնում են Ադրբեջանի շահերի հետ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան