Ադրբեջանը հայտնում է մեկ վիրավորի մասին
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են մեկ վիրավորի մասին՝ վկայակոչելով պետական սահմանապահ ծառայության հաղորդագրությունը։
Ըստ աղբյուրի, դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 08։45-ի սահմաններում։ Վիրավորին ցուցաբերվել է օգնություն, կյանքին վտանգ չի սպառնում։
Նշենք, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության փոխանցմամբ, հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է: