Փաստորեն, եթե ես ասեմ լավ է լինելու, Էրդողանը, Ալիևը պիտի փոխեն իրենց ցեղասպան և հանցագործ էությունը. Քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է.
«Ինձ ամենաշատը ցավ է պատճառում այն, որ մեր որոշ հայրենակիցներ, փոխանակ զգոնության, փոխանակ մի փոքր երկար մտածելու, ինձ գրում կամ զրույցներում ասում են.
«Ամեն օր ասում ես պատերազմ է լինելու, հենա թուրքը էլի կրակում է, սրտո՞վդ է, փոխարեն ասեք պատերազմ չի լինելու, որ չլինի»;
Մեկ ուրիշն էլ գրում է.
«Հերիք չի՞ առավոտից էնքան կռաք, մինչև թուրքը հարձակվի»,
Մեկ ուրիշն էլ այսօր փողոցում ասում է. «Տղա ջան, ի՞նչ կլինի, էլ պատերազմից մի խոսեք, ասեք, որ լավ է լինելու, որ լավ լինի»:
Փաստորեն եթե ես ասեմ լավ է լինելու, Էրդողանը, Ալիևը պիտի փոխեն իրենց ցեղասպան և հանցագործ էությունը։
Երանի թե այդպես լիներ...»։
Հարակից հրապարակումներ`
- Վաղուց անցել են «հայրենիքը հեռվից սիրելու» ժամանակները․ Արա Պողոսյան
- Արա Պողոսյան. «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը Հայաստանի Երրորդ Հանրապետության մահվան վկայականն է լինելու
- Արա Պողոսյան. Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները գերմտահոգիչ են
- Մենք Արցախը պահպանելու ենք․ Արա Պողոսյան