Մենք ագրարային երկրից դարձանք դզող-փչողների երկիր. Արթուր Խաչատրյան
«Եթե ամեն ինչ այդպես հրաշալի լիներ, ինչպես ներկայացնում է կառավարությունը և իշխանական պատգամավորները, ապա Հայաստանից չէր շարունակվի արտագաղթը: 28000 ՀՀ անձնագիր ունեցող մարդ 2022 թ.-ին լքել է մեր երկիրը, չէին ավելանա հանցագործությունները՝ թեթևից մինչև առանձնապես ծանր, թմրամոլությունը, խաղամոլությունը, 100 հազար բնակչի հաշվով ինքնասպանությունների թիվը»,-2022 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նա ասաց, որ 12.6 % տնտեսական աճի 9.4 %-ը ծառայություններն են ապահովել:
«Ծառայությունները, թվում է, թե վատ բան չեն, օրինակ, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությունը նույնպես մտած է «Առևտուր և ծառայություններ» մեծ գլխագրի տակ, բայց դրանք ՀՆԱ-ի ընդամենը 1.1%-ն է: ՀՆԱ-ի ամենամեծ մասնաբաժինը մեծածախ և մանրածախ առևտուրն է, ավտոմոբիլների և մոտոցիկլետների վերանորոգումը: Այսինքը՝ մենք ագրարային երկրից դարձանք դզող-փչողների, Ամերիկայից մետաղի ջարդոններ ներմուծող և ՌԴ արտահանող երկիր»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Հիշեցնելով, որ կառավարությունը խոստանում էր Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական երկիր՝ պատգամավորն ասաց. «2022 թվականին Գլոբալ ինովացոն ինդեքսում Հայաստանը արձանագրել է պատմական մինիմումը, երբեք ավելի պրիմիտիվ տնտսություն, քան այսօր է, մենք չենք ունեցել»:
Խաչատրյանը նշեց, որ երկրորդ խոշոր ճյուղը բնակարանաշինությունն է և կառավարության տվյալներով 55 հազար բնակարան է կառուցվում:
«Բոլոր գնահատականներով շինարարության ոլորտում ունենք գերտաքացում, որտեղ փուչիկ է փչվում, որը կարող է պայթի: Դուք մեր 55 հազար քաղաքացու տան մեջ դանդաղ գործողության ռումբ եք դրել, որը կարող է պայթել, կարող է՝ ոչ: Իմ հաշվարկներով ռիսկը կարող է ի հայտ գալ 10-րդ տարում, պարոն Մարտին Գալստյանի ասելով՝ 7-րդ տարուց կարող է սկսվել: Բոլորը՞ կպայթեն՝ վստահ եմ, որ ոչ, երբ Տիտանիկը սուզվեց առաջին կարգի կայուտայում էլ մարդիկ փրկվեցին, բայց միայն այդ մի մանիպուլյատիվ պնդման համար, թե Հայաստանում 55 հազար բնակարան է կառուցվում, հետևաբար մեր քաղաքացիները վստահում են կառավարությանը, դուք այդ ռումբը դրեցիք մեր հայրենակիցների բնակարաններում»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Բերանդ մի բացի, ասում եմ՝ լսի.Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
- Ինչո՞վ է պայմանավորված՝ քնել-քնել, կարևոր հարցերը նստաշրջանի վերջին օրը ներկայացնել. Արթուր Խաչատրյան
- Ձեր գործընկերներին հրոդորո՞ւմ եք քայլեր ձեռնարկեն, որ ցանքատարածությունները մեծացնեն.Արթուր Խաչատրյանը՝ Մարտին Գալստյանին