Իրավունք 18:39 15/06/2023 Հայաստան

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով կատարված քննչական ու վարութային գործողությունների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ իրականացված համատեղ մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմեն Աշոտյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ինչպես նաև՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը, դրդել է հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Դրա հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, Ա.Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա 185.606.000 ՀՀ դրամի հափշտակությունը:
Մասնավորապես՝ 2014թ. ապրիլի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Ա.Աշոտյանը վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում:

2015թ. ապրիլի 17-ին նա ընտրվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի /այսուհետ նաև Հիմնադրամ/ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում:

Նույն տարվա մայիսի 18-ին Հիմնադրամի աշխատակիցների կողմից հիմնադրվել է «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը, որի նախագահ է ընտրվել Ա.Աշոտյանի մտերիմ Մարթա Սիմոնյանը:

2015թ. հունիսի 8-ին, համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվել է Միքայել Նարիմանյանը: ՀՀ կառավարության՝ վերը նշված որոշմամբ հաստատված՝ Հիմնադրամի կանոնադրության 46-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վերջինս իրավասու է եղել տնօրինել համալսարանի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները և համալսարանի անունից կնքել գործարքներ՝ մինչև 20.000.000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր, որը գերազանցող պայմանագրերը ենթակա են եղել հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատման:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ա.Աշոտյանը, հանդիսանալով ՀՀ կրթության և գիտության նախարար, միաժամանակ նաև՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, օգտագործելով պաշտոնեական դիրքն ու իր պաշտոնից բխող հեղինակությունը, Հիմնադրամի ռեկտոր Միքայել Նարիմանյանին դրդել է առանց գնումների գործընթացի կազմակերպման և առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, ուղիղ գնման միջոցով իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող  «Ծովասար» հյուրանոցային համալիրից գնել երկու բնակարանի կառուցապատման իրավունք: Համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մարթա Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր՝ դրա հիման վրա սոցիալական աջակցության ֆոնդում անհիմն պահվող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 185.606.000 ՀՀ դրամը դարձնելով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը՝ հետագայում այդ գումարներով ևս «Ծովասար» հյուրանոցային համալիրից չորս բնակարանի և մեկ դահլիճի կառուցապատման իրավունք ձեռք բերելու համար։ Այդ կերպ նա կազմակերպել է հանցավոր ճանապարհով ստացված հիշյալ գումարներին օրինական տեսք հաղորդելն ու դրանց օրինական շրջանառության մեջ ներգրավելը:

Մ.Նարիմանյանը, օգտվելով Ա.Աշոտյանի հովանավորչությունից, գիտակցելով, որ տրված հանձնարարության արդյունքում իրականացվելու է հիմնադրամի կարիքներից չբխող առանձնապես խոշոր չափերի գույքի ձեռքբերում և վատնման եղանակով այդ գումարի հափշտակություն՝ 2015թ. մայիսի 15-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ կնքել է նույն ընկերությունից Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի երկու հասցեներում 19.796.000 ՀՀ դրամ և 17.198.000 ՀՀ դրամ արժողության 2 բնակարանների կառուցապատման իրավունքը ձեռք բերելու վերաբերյալ նախնական պայմանագրեր։

Դրանց հիմքով 2015թ. հունիսի 11-ին, 23-ին և սեպտեմբերի 23-ին Հիմնադրամից «Նավասար» ՍՊ ընկերությանն է փոխանցվել ընդհանուր՝ 36.994.000 ՀՀ դրամ: Այնուհետև, որպես հիշյալ գործարքի իրականացման հիմք, իր կողմից լիազորված անձ Կարեն Ակոպյանի միջոցով «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, առանց «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանման, Մ․Նարիմանյանը կնքել է հիշյալ անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի հիմնական երկու պայմանագիր։ Դա այն դեպքում, երբ նշված բնակարանների կառուցապատման իրավունքի ձեռք բերումը որևէ կերպ անհրաժեշտ չի եղել Հիմնադրամի կարիքների համար։ Վերջինս հաստատվել է հետագայում դրանք չօգտագործվելու փաստով և այն հանգամանքով, որ պայմանագրային հիմքով «Ֆորեստ Պարկ» ՍՊ ընկերությունը դեռևս 2013թ.-ից պարտավորություն է ստանձնած եղել կազմակերպելու Հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հանգիստը հատուկ և արտոնյալ պայմաններով։

Բացի այդ, նշված գնման արդյունքում, հետագա տարիներին այդ բնակարանների սպասարկման համար, 53.000-ական ՀՀ դրամ հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել ընդհանուր՝ 1.664.200 ՀՀ դրամի չափով։ Այս ամենի հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այնուհետև, Ա.Աշոտյանի կազմակերպմամբ, Մ.Նարիմանյանը «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Սիմոնյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ նշված գումարները «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով Ա.Աշոտյանի հանձնարարությամբ «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանից շուկայականից բարձր գներով բնակարանների կառուցապատման իրավունքներ ձեռք բերելու շուրջ և Հիմնադրամի գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանին հանձնարարել է կատարել այդ փոխանցումները:
Մ.Նարիմանյանը, Ա.Աշոտյանի գիտությամբ և թողտվությամբ, 2015թ. սեպտեմբերի 1-ին համալսարանի կանոնադրության պահանջների խախտմամբ, առանց հոգաբարձուների խորհրդի հաստատման, համալսարանի անունից նույն կազմակերպության նախագահ Մ. Սիմոնյանի հետ կնքել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ Բժշկական համալսարանը պարտավորվել է կազմակերպությանն անդամակցած աշխատակիցների աշխատավարձերի 0,5 տոկոսի չափով գանձումներ իրականացնել և փոխանցել կազմակերպությանը։

Բացի այդ, Համալսարանը պարտավորվել է կազմակերպությանը փոխանցել հուշագրի ստորագրման պահին աշխատողների սոցիալական աջակցության ֆոնդում հավաքագրված գումարը՝ հուշագրով չնշելով գումարի չափը: Կնքված հուշագրի հիման վրա համալսարանից «Հերացի» արհեստակցական կազմակերպությանը փոխանցվել է 185.606.000 ՀՀ դրամ՝ այդ կերպ Ա.Աշոտյանի կազմակերպմամբ և Մ.Սիմոնյանի օժանդակությամբ, այլ անձինը դարձնելու միջոցով, վատնման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով նշված գումարը:

Հանցավոր ճանապարհով «Հերացի» արհեստակցական կազմակերպության սեփականությունը դարձած առանձնապես խոշոր չափերով գումարներին օրինական տեսք տալու և դրանք օրինական շրջանառության մեջ ներգրավելու, այդ կերպ դրանց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Մարթա Սիմոնյանի, 2015թ. դեկտեմբերի 21-ին «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վաչիկ Սաղաթելյանի հետ կնքել է անշարժ գույքի կառուցապատման իրավունքի առուվաճառքի չորս ձևական պայմանագրեր։ Դրանցով կազմակերպությունը 24.970.000 ՀՀ դրամով, 18.895.000 ՀՀ դրամով, 16.903.000 ՀՀ դրամով, 25.424.000 ՀՀ դրամով, 99.414.000 ՀՀ դրամով ձեռք է բերել Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի 9-րդ փողոցի 5 հողամասի տարբեր հասցներում տարբեր մակերեսներով 4 բնակարանների կառուցապատման իրավունքները: Այնուհետև, «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը 2016 թվականին «Նավասար» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով ձեռք է բերել նաև նույն հողամասի այլ հասցեում գտնվող, պայմանագիրը կնքելու օրվա դրությամբ 66.300.000 ՀՀ դրամ արժողությամբ նկուղային սպորտային դահլիճը։ Դրանք, սակայն, մինչև 2018 թվականը, որևէ կերպ «Հերացի» արհեստակցական կազմակերպության կամ Հիմնադրամի կողմից չեն օգտագործվել և փաստացի գտնվել են նախկին սեփականատիրոջ գույքային ֆոնդում:  

Ա.Աշոտյանի կազմակերպմամբ հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուց հետո՝ 2017թ. մայիսի 19-ին, Ա.Աշոտյանի և Վ.Սաղաթելյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փաստացի Ա.Աշոտյանի բաժնետեր լինելու հանգամանքը թաքցնելու նպատակով, որպես «Նավասար» ՍՊ ընկերության 50 տոկոսի բաժնետեր է գրանցվել Ա.Աշոտյանի վարորդ, նրա մտերիմ Արամ Բարսեղյանը։ Վերջինս «Նավասար» ՍՊ ընկերության տնօրենի հետ ձևականորեն կնքել է 240.000.000 ՀՀ դրամի ներդրում կատարելու վերաբերյալ կեղծ պարտավորագիր, որը հետագայում կյանքի չի կոչվել:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Ա.Բարսեղյանը ընկերությունում որպես բաժնետեր գրանցվել է 2017թ. մայիսի 19-ին, սակայն 2018թ. դեկտեմբերի 21-ին, այսինքն՝ Հանրապետությունում կատարված քաղաքական փոփոխություններից հետո, չեղարկել է գրանցումը։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 15.06.2023թ. որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցել նոր քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերին), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին):

Քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:

Մասնավորապես, Ա.Աշոտյանը, անձամբ կամ միջնորդավորված, վարույթով վկաների և մեղադրյալների հետ վստահելի հարաբերությունների մեջ գտնվող իր մտերիմների միջոցով առաջարկել և փորձել է այդ անձանց հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբանների, որպեսզի կարողանա տեղեկանալ հարցաքննությունների բովանդակություններին՝ միաժամանակ պլանավորելով ու նախատեսելով իր և այդ անձանց հետագա գործողությունները:

15.06.2023թ. Ա.Աշոտյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով /խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալումը/ ձերբակալվել է։ Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա կալանավորման վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում:

Տեսանյութն՝ այստեղ ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}