Գյումրեցի դասախոսին մեղադրանք է առաջադրվել՝ Աշոտ Փաշինյանին հարց ուղղելուց հետո
Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանին օրերս մեղադրանք է առաջադրվել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին հրապարակային վիրավորելու համար։ Ըստ Արթուր Համբարձումյանի, դատավորը իր դեմ բողոք չի ներկայացրել։
Aravot.am-ի փոխանցմամբ, նա պնդում է, որ այդ գործը «կարվել է» Շիրակի մարզային դատախազությունում՝դատախազի տեղակալ Ա․ Եդիգարյանի կողմից, իրեն քրեական հետապնդման են ենթարկում իր հայացքների համար, և որ այն Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից իջեցված հրահանգով է։
Արթուր Համբարձումյանի ասելով, քրեական վարույթ նախաձեռնվել էր դեռ 11 ամիս առաջ, սակայն ինքը վկա էր, իրեն մեղադրանք առաջադրվեց լրատվամիջոցներից մեկին տված մի հարցազրույցից անմիջապես հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին ասում է․ «Եթե քո նկատմամբ առևանգում է տեղի ունեցել և առևանգողը պիտի դատվի, համաձայն եմ, առևանգողը թող դատվի։ Այդ դեպքում ի՞նչ մեղադրանք պիտի առաջադրվի այն մարդուն, որը մարդկանց խաբելով, համոզելով, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են, Գետաշենը գրավեցինք, Շահումյանը գրավեցինք, հաղթելու ենք, հաղթում ենք լոզունգների տակ՝ տղաներին տանում, հասցնում էր Ջաբրայիլ, մատաղ էր անում։ Հիմա էլ կանգնում-ասում է, որ Ջաբրայիլը խորը ադրբեջանական տարածք է։ Եվ ես այդ հարցն եմ տվել, թե լավ՝ ինչպե՞ս պիտի վարվենք հիմա քո հոր հետ»։
Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Համբարձումյանը մանրամասնել է նաև քրեական հետապնդումից։ «Սա քաղաքական հետապնդում էլ չէ, սա խուլիգանություն է, իմաստն այն է, որ ինձ քաշքշուկների մեջ գցեն։ Իմ նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում այն բանի համար, որ ես 11 ամիս առաջ իմ հարցազրույցներից մեկում մեր ընկերոջը՝ Արմեն Գրիգորյանին ապօրինի կալանք տված դատավորին քննադատել եմ։ Այդ հարցազրույցը տվել եմ Արմեն Գրիգորյանի հուղարկավորության օրը և որակում էի տվել ապօրինի կալանք տված, «Համերի» ֆոնին նկարված դատավորին․ նա տեղի ունեցած ողբերգության խոշոր պատասխանատուներից մեկն է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան