Զախարովա. Ուժի սպառնալիքների միջոցով Ստեփանակերտին և Բաքվին միջնորդություն պարտադրելու ԱՄՆ փորձի մասին տեղեկատվությունը ցնցող էր
Տեղեկությունն այն մասին, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդական ծառայություններ պարտադրել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության հարցում, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով, ցնցող են: Հինգշաբթի՝ հունիսի 15-ին, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երեկ լրատվամիջոցներում ես տեսա նյութեր, որ Միացյալ Նահանգները դիտարկում է իր միջնորդի դերը, ոչ թե որպես խաղաղ գործընկեր կամ խաղաղ փորձագետ, ով կարող է շփումներ հաստատել, այլ նրանք իբր նույնիսկ սպառնալիքների են դիմել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հասցեին, բնակիչների դեմ ինչ-որ մարդկանց միջոցով, ովքեր ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի բնակիչների շահերը՝ գրեթե սպառնալով ուժ կիրառել: Ուղղակի թե անուղղակի՝ արդեն չգիտեմ։
Ես տեսել եմ լրատվամիջոցների նման հաղորդումներ: Այսօր այս թեման զարգացել է։ Մենք իսկապես մտահոգված ենք, եթե այս փաստերը հաստատվեն։ Եվ կարծում եմ, որ ամերիկյան կողմը պարզապես պարտավոր է դրանք մեկնաբանել։ Ինձ թվում է՝ նրանք հերթական անգամ կխաթարեն միջնորդի իրենց համբավը։
Միջնորդը նա է, ով փորձում է ներդաշնակություն բերել կարգավորմանը, ով փորձում է հաշտեցնել կողմերին, գտնել ընդհանուր լեզու: Նորագույն պատմության մեջ առաջին անգամ եմ տեղեկություններ տեսնում, որ միջնորդի կարգավիճակ հավակնող կողմը իր միջնորդական դերը կատարելու համար կարգավորման մասնակցին սպառնա ուժի կիրառմամբ։ Այսինքն՝ ուժով, սպառնալիքներով ու շանտաժով նրանց ստիպում են նստել բանակցությունների սեղանի շուրջ կամ մասնակցել ինչ-որ ֆորումների, որոնք միջնորդները մտքում են գծել։
Ես դա իսկապես չտեսա: Ինձ թվում է՝ հիմա խոսքը պետք է տալ հենց ԱՄՆ-ին, որ կամ հերքեն, կամ հստակեցնեն, թե ինչ նկատի ունեն։ Ընդհանուր առմամբ, տեղեկությունը ցնցող է»,-ասել է Զախարովան։
Ավելի վաղ Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել էր, որ Վաշինգտոնը վերջնագրի տեսքով պարտադրում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հանդիպել երրորդ երկրում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ մերժման դեպքում սպառնում է իրականացնել ադրբեջանական հակազդեցություն՝ հակաահաբեկչական գործողություն:
Հարակից հրապարակումներ`
- Տոյվո Կլաարը պատասխանել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին Զախարովայի հայտարարությանը
- ՌԴ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղին ուղղված ԱՄՆ վարչակազմի սպառնալիքի մասին տվյալները հարցեր են բարձրացնում վերջինիս ադեկվատության վերաբերյալ
- ՌԴ ԱԳՆ. Մոսկվան անհանգստացած է ԼՂ-ին ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքների մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններով
- Հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրով են լցվել Ստեփանակերտի մի շարք շինությունների նկուղային հարկերը. ԱՀ ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան