Դրսից մոդերատորություն անելու ցանկություն ունեցեղներ շատ կան.Զախարովան՝ հայ-ադրբեջանական կարգավորման մասին
Հայ-ադրբեջանական կարգավորմանը Ռուսաստանի Դաշնության մասնակցության գործընթացը շարունակվում է առանց արձակուրդային ընդմիջումների կամ ինչ-որ հանդարտության։ Այդ մասին հունիսի 15-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք այս թեմայի հետ առնչվում ենք անընդհատ, պարբերաբար, տարբեր ուղղություններով: Տեսնում եք ակտիվություն ամենաբարձր մակարդակով՝ հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ, տեսնում եք, թե ինչպես են աշխատում արտգործնախարարները, տեսնում եք, որ մենք ունենք հատուկ ներկայացուցիչներ այս հարցում։
Եվ, իհարկե, մեր դեսպանատներն ու մեր փորձագետները աշխատում են ամենօրյա ռեժիմով, դրանք ոչ միայն արտաքին գործերի նախարարություններն են, այլ նաև նրանք, ովքեր ապահովում են անմիջականորեն տարածաշրջանի անվտանգությունը, սահմանապահները և այլն։ Եթե հանդիպումների կոնկրետ ժամկետների մասին եք խոսում, երբ դրանք ծագեն, մենք անպայման կկիսվենք այդ տեղեկատվությունը ձեզ հետ: Բայց գործընթացն ընթացքի մեջ է, և հանդիպումները կա՛մ ինչ-որ փուլի, գործընթացի ավարտ են, կա՛մ որոշակի ձեռնարկումների մեկնարկ։ Եվ գործընթացն ինքնին շարունակվում է առանց ընդմիջումների, արձակուրդների, առանց հանգստի»,-ասել է Զախարովան։
«Այլ հարց է, որ հիմա, իհարկե, ինչպես տեսնում ենք, կան շատ մարդիկ, ովքեր ցանկանում են մոդերատորություն անել դրսից, ընդհանուր առմամբ ցնցող նորություններ կան, որ Միացյալ Նահանգները, գուցե, նույնիսկ ուժային մեթոդներ է օգտագործում դրա համար: Սա, անշուշտ, կարգավորման գործընթացում հատուկ որևէ լրացուցիչ տարր չի մտցնում, միայն բարդացնում և հետ է շպրտում այն:
Բայց մենք նաև հասկանում ենք, թե ինչու է դա արվում, քանի որ 2020 թվականից սկսած մեր երկրի նախաձեռնողական քայլերը, որպես իրական միջնորդ, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իրական բարեկամ, որը ցանկանում է կարգավորել այս իրավիճակը, իհարկե, դրանք, հավանաբար, առաջացրել են խոկ և արգելում: Որովհետև երկարաժամկետ բարդ հակամարտությունը վերջապես հնարավորություն ստացավ գործնական առումով կարգավորման։ Եվ մեր զորակազմերը, որոնք տեղակայված են, և մեր դիվանագիտական ջանքերը, և տնտեսական բլոկը, որն այժմ աշխատում է փոխվարչապետ Օվերչուկի հովանու ներքո՝ կարգավորումը գործնական հյուսվածքով լցնելու համար, այս ամենընրանց հանգիստ չի տալիս: Մենք քաջ գիտակցում ենք, որ մոդերատորների և միջնորդների անվան տակ հանդես են գալիս նրանք, ովքեր այս տարածաշրջանում չեն ցանկանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. Ուժի սպառնալիքների միջոցով Ստեփանակերտին և Բաքվին միջնորդություն պարտադրելու ԱՄՆ փորձի մասին տեղեկատվությունը ցնցող էր
- Տոյվո Կլաարը պատասխանել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին Զախարովայի հայտարարությանը
- ՌԴ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղին ուղղված ԱՄՆ վարչակազմի սպառնալիքի մասին տվյալները հարցեր են բարձրացնում վերջինիս ադեկվատության վերաբերյալ
- ՌԴ ԱԳՆ. Մոսկվան անհանգստացած է ԼՂ-ին ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքների մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան