Թուրքիա-ԱՄՆ խորացնում են համագործակցությունը տնտեսական ոլորտում
Թուրքիայի Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (DEIK) Թուրքիա-ԱՄՆ գործարար խորհրդի (TAIK) նախագահ Մեհմեթ Ալի Յալչընդաղը հայտարարել է, որ Թուրքիայում օտարերկրյա ուղիղ ներդրումներ կատարող երկրների ցանկում ԱՄՆ մշտապես գտնվում է առաջին հնգյակում, գրում է Էրմենիհաբերը։
Մասնավորապես նշել է, որ 2020-ին ԱՄՆ-ը Թուրքիայում ամենաշատ ներդրում կատարող երկրների ցանկում զբաղեցրել է 2-րդ տեղը։ 110-ից ավելի ամերիկյան ընկերություններ 50 մլն դոլար արժողությամբ ներդրումներ են կատարեով 100․000 մարդու ապահովել են աշխատանքով։
«Այս թվերը և սերտ հարաբերությունները, որոնք մենք պահպանում ենք ամերիկյան ընկերությունների հետ մեզ համար շատ կարևոր են և նպատակ ունենք ԱՄՆ-ում կազմակերպել պետական մակարդակով միջոցառումներ և ավելի սերտ կապերով կապել թուրք-ամերիկյան բիզնես աշխարհները իրար հետ»,- հայտատարել է Յալչընդաղը։
Նրա խոսքերով,ԱՄՆ-ն ու Թուրքիան նպատակ ունեն իրենց առևտրաշրջանառությունը հասցնել 100մլրդ դոլարի: