Այսօր քաղբանտարկյալների թիվն ավելացել է ևս մեկով․ Մամիջանյան
«Մի ասացվածք կա․«Լկտիությունը՝ երկրորդ երջանկությունն է»»,- ԱԺ-ում ելույթն այսպես սկսեց
ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով ԱԺ-ում այսօր հնչած որոշ մտքերի։
«Երբ Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից խոսում է Վազգեն Սարգսյանից, անդիմադրելի ցանկություն է առաջանում հրապարակել այն բոլոր կեղտոտ հոդվածները, որոնք ժամանակին ինքն ՝ իր թերթում հրապարակել է սպարապետի մասին, բոլոր որակումները, որոնք տվել է անձամբ, բայց ես դա չեմ անի։
Երբ այս ամբիոնից խոսում են բանակի և սպառազինության մասին, ուզում եմ հիշեցնել՝ չարաբաստիկ 20 թ․-ի ամռանը Նիկոլ Փաշինյանն ինքն էր փաստում, որ մեր բանակը տարածաշրջանում ամենահզորն է , էդ ի՞նչ եղավ մի ամսվա մեջ։ Երբ խոսում են սպառազինության գնումներից, ուզում եմ հիշեցնել, որ մեր թողած սպառազինությունների գնման պլանը, որը պարունակում էր ՀՕՊ-եր, որը կարող էր կյանքեր փրկել, դուք փոխեցիք ու բերեցիք սելֆիի ձեր ՍՈՒ-երը, դրանք չէին կարող մասնակցել մարտական գործողություններին, որովհետև մարտագլխիկներ չունեին։ Գնացե՛ք այդ մարդկանց պատասխան տվեք, որոնք զոհվել են, որովհետև ՀՕՊ-երի պլանը փոխել եք։ «Իսկանդեր»-ի կիրառման մասին չեմ էլ խոսում, ցանկացած ռազմարվեստի մասնագետ կկարողանա բացատրել, թե երբ և ինչպես էր պետք է կիրառել «Իսկանդեր»-ը»,- ասաց պատգամավորը։
Մամիջանյանն իր ելույթում նաև նշեց, որ այսօր քաղբանտարկյալների թիվն ավելացել է մեկով․ «Այսօր ժամը՝ 20․00-ին կավելանա, դժվար դատավորը զարմացնի։ Արդեն ռոլիկը պատրաստել եք, «Հ1»-ով էլ հեսա կտաք, նորմալ ա։ Դուք հույս ունեք ՀՀԿ-ի փոխնախագահին վախեցնել,բայց ձեռքի հետ էլ՝ ընդդիմախոս քաղաքացիներին։ Սիրելի քաղաքացիներ, մեկ անգամ էլ փաստեմ՝ այդքան մարդ բռնել չեն կարող, որքան էլ ուզեն»։
Հարակից հրապարակումներ`
- «Թրքահպատակ իշխանությունները ռեպրեսիաների են դիմում ազգային գործիչների նկատմամբ, փորձում են լռեցնել Արմեն Աշոտյանին»
- Գուցե մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մենք վստահել ենք բանակին․ Փաշինյան
- Մեր զինանշանը 1991թ․-ին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է․ Փաշինյան
- Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Աշոտյանին․ Վիգեն Սարգսյան
- Արմեն Աշոտյանը ձերբակալվել է՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար․ ՔԿ
- Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը տեղի կունենա այսօր. Փաստաբան
- Միջազգային կառույցները Արևմուտքի շահերն են արտահայտում, Փաշինյանին նման հարցերում որևէ ձևով չեն խոչընդոտի. Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին