Այն մարդիկ, ովքեր համարում են, որ Աշոտյանին հնարավոր է նման տարբերակով ճնշել կամ լռեցնել, պարզապես հիմար են. Մամիջանյան
«Այս պահին ընթանում է քննչական գործողություն՝ Արմեն Աշոտյանի հետ կապված»,- Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» պմբակցության ղեավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ քննչական գործողության ավարտից հետո կհանդիպի կամ պարոն Աշոտյանի, կամ փաստաբանի, կամ քննիչի հետ։
«Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության, խոսքը խափանման միջոցի խախտման վերաբերյալ է, իսկ դա աբսուրդ է, որովհետև պարոն Աշոտյանը չի լքել Հայաստանը, փորձեր չի իրականացրել։ Ավելին, իշխանությունները բազմիցս խոչընդոտել են պարոն Աշոտյանի քաղաքական գործունեությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կարևորագույն հանդիպումներին մասնակցությունը, որովհետև դա իրենց չի հետաքրքրում։ Իրենց հետաքրքրում է ընդամենն ընդդիմախոսների նկատմամբ նման ձևով ճնշումներ իրականացնելը։
Այն մարդիկ, ովքեր համարում են, որ պարոն Աշոտյանին հնարավոր է նման տարբերակով ճնշել կամ լռեցնել, պարզապես հիմար են և մնացածին չափում են իրենց արշինով։ Պարոն Աշոտյանին լռեցնել ու վախեցնել հնարավոր չէ», - ասաց Հայկ Մամիջանյանը։
Թե ինչի՞ հենց այսօր իրականացվեց Արմեն Աշոտյանի ձերբակալությունը, Հ.Մամիջանյանն ասաց, որ կարող է շատ տարբերակներ ասել. «Այս պահին լարված է սահմաններին, կրակում են։ Չի բացառվում, որ այսպես ուզում են հանրությունը շեղեն ուշադրությունը դրանից կամ չի բացառվում, որ մեկ այլ գաղտնի գործարքի են գնում իշխանությունները թուրքերի կամ ադրբեջանցիների հետ։
Համենայնդեպս, մարդիկ, որոնք ունակ էին 2020 թ. հոկտեմբերին Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ այստեղ այդ օրին քրեական շինծու գործ հարուցել, պատրաստ են ամեն ինչի։ Սա հերթական փորձն է ընթացիկ իրավիճակից ուշադրությունը շեղելու համար»։
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է այսօր։ ՔԿ-ից Panorama.am-ին ասել են, որ Ա. Աշոտյանը մեղադրյալ էր Հերացու անվան պետական բժշկական համալսարանի չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում, նրա նկատմամաբ անազատության հետ չկապված խափանման միջոց էր կիրառվել՝ մասնավորապես հանրապետությունից չբացակայելու արգելքը։
«Հիմա ձերբակալվել է այդ խափանման միջոցը խախտելու համար։ Մնացած հանգամանքների մասին հաղոևագրություն ենք տարածելու, ամենայն մանրամասնությամբ կծանոթացնենք»,-ասել էր Գոռ Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ խոսնակ. Աշոտյանը ձերբակալվել է ընտրված խափանման միջոցը խախտելու համար
- «Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է Արմեն Աշոտյանի ձերբակալությունը
- Շարմազանովը՝ Աշոտյանին ձերբակալելու մասին. Ալիևի պատվե՞րն եք կատարում
- Ձերբակալում են Արմեն Աշոտյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան