Իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Իշխանությունը հետևողականորեն իրականացնում են այն ծրագիրը, որով եկել է իշխանության»,- հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Ըստ նրա, այդ ծրագիրը իրականացնելը ենթադրում է առաջինը՝ զիջումներ թուրք-ադրբեջանական դաշինքին, երկրորդ՝ դիմադրության համատապասխան օջախների չեզոքացում ՀՀ ներսում։
«Արմեն Աշոտյանը այն քաղաքական գործիչն է, ով մշտապես առաջինն է մեկնաբանում, թե ինչ տեղի ունենում արտաքին քաղաքականության մեջ, կարելի է ասել նաև ուղղություն է տվել ընդդիմադիր դաշտին, հայրենասեր հատվածին, թե ինչպես պետք է պաշտպանել Հայաստանի շահը, որտեղից է բխում իրական սպառնալիքները։ Ահա նման մարդուն ազատազրկելով, ըստ էության, նա փորձում է դիմադրության օջախները զրկել հերթական ուղենիշներից, ուղղություն ցույց տվող գործիչներից»,- ասաց Հ. Մելիք Շահնազարյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ունի արևմտյան, նաև թուրք-ադրբեջանական իր հովանավորների աջակցությունը՝ նման վարքագիծ դրսևորելու համար, հետևաբար, այդ քայլերով գնում է։
«Տեսեք՝ ինչ է տեղի ունենում․ այսօր ձերբակալում են Արմեն Աշոտյանին, որի դերակատարությունն արդեն շեշտեցի, և ԱԺ-ում վարչապետ կոչվածն ասում է, թե մեր սխալն այն է եղել, որ վստահել ենք բանակին։ Եվ դա ասում է այն պահին, երբ սահմանին լարված է, թշնամին այսօր մուտք է գործել Հայաստանի տարածք։ Ահա այսպիսի ուղերձներ է նա տալիս, դրա համար էլ արժանանում է էրդողանների, ալիևների գովասանքին, ինչին ականատես եղանք երկու օր առաջ»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Ըստ քաղաքագետի, պայքարողներին ճնշելու նրանց ռեսուրսները սպառվում են. «Վերջին ճիգերն են գործադրում։ Մենք պետք է հաղթահարենք նաև այս փուլը, դրանից հետո, համոզված եմ, ունենալու ենք լուրջ վերականգնման ռեսուրս, ինչո՞ւ չէ՝ նաև հաղթանակներ»։
Նա նշեց, որ իր սպասելիքը հանրության գիտակից հատվածից է, որ պետք է ի վերջո դուրս գա ու պայքարի սեփական երկրի համար։
«Սա Աշոտյանի հարց չէ, Հայաստանի լինել չլինելու հարցն է»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանի կալանքի դատական նիստը սկսեց և ընդմիջվեց 1,5 ժամով իմ միջնորդությամբ․ Փաստաբան
- Աշոտյանը նույնիսկ քաղբանտարկյալ չէ, իշխանությունների պատվեր գոյություն ունի՝ գալիս են ու առևանգում․ Ղազարյան
- «Թրքահպատակ իշխանությունները ռեպրեսիաների են դիմում ազգային գործիչների նկատմամբ, փորձում են լռեցնել Արմեն Աշոտյանին»
- Գուցե մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մենք վստահել ենք բանակին․ Փաշինյան
- Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Աշոտյանին․ Վիգեն Սարգսյան
- Արմեն Աշոտյանը ձերբակալվել է՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար․ ՔԿ
- Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը տեղի կունենա այսօր. Փաստաբան
- Կողքիդ ենք, ընկեր ջան. Ինչպես են արձագանքում Աշոտյանի ձերբակալմանը
- ՀՀԿ ԳՄ. Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցողը համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության դե ֆակտո ներկայացուցիչների կողմից
- Միջազգային կառույցները Արևմուտքի շահերն են արտահայտում, Փաշինյանին նման հարցերում որևէ ձևով չեն խոչընդոտի. Պողոսյան
- Փաստաբան. Արմեն Աշոտյանը տեղափոխվել է կոռուպցիոն դատարան
- Աշոտյանին տեղափոխեցին ՁՊՎ
- Արմեն Աշոտյանը փաստարկված ջարդում է Փաշինյանի բոլոր լոլոները. Նաիրա Զոհրաբյան
- Սա ստանդարտ բռնապետական գործիքակազմ է. Կարեն Վրթանեսյան
- Աթանեսյան. 12 ժամում դատարան կներկայացվի Աշոտյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան