«Հրապարակ». ԱԺ ընդդիմության երեկվա պահվածքը քննարկումների առիթ դարձավ
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ ընդդիմության երեկվա պահվածքը քննարկումների առիթ դարձավ. «Պատիվ ունեմ» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի նախաձեռնությանը, որով խստացվում են պատմամշակութային հուշարձանների պահպանման կանոնների խախտման համար տույժերի չափերը:
Նախագիծն ընդունվեց 91 կողմ, 6 ձեռնպահ ձայներով։ «Պատիվ ունեմ»-ից հարկ չհամարեցին հրապարակային պարզաբանել իրենց դիրքորոշումը: Սկսեցին վարկածներ շրջանառվել, թե ՊՈՒ-ականների «ձեռնպահ»-ի պատճառը ՔՊ-ի «կողմն» է, այսինքն՝ Սերժ Սարգսյանի թիմակիցները չեն կարող մի բանին կողմ լինել, որին ՔՊ-ականներնն են կողմ։ Սակայն մենք պարզեցինք, որ սա ընդդիմադիր խմբակցության դիրքորոշման հարցում միայն կիսով չափ է դեր խաղացել։ Քվեարկությունից հետո 2 ֆրակցիաները խոսակցություն են ունեցել, որից մանրամասներ են մեզ հայտնի դարձել:
Պարզվում է՝ ՊՈւ-ականները նիստի ժամանակ են տեղեկացել, որ գործընկեր ուժը նման նախագիծ է ներկայացրել, մինչդեռ նախկինում, որպես կանոն, համատեղ քննարկել են ներկայացվելիք նախագծերը, փոխադարձ աջակցություն ակնկալել։
Եվ քանի որ տևական ժամանակ է՝ ընդդիմադիրները շարքային նախագծեր չեն ներկայացնում, միայն հանդես են գալիս անվտանգային խնդիրներից և հետպատերազմական իրավիճակից բխող նախաձեռնություններով, ՊՈՒ-ականներն անակնկալի են եկել և որոշել են ձեռնպահ քվեարկել։ Սակայն մեզ վստահեցրին, որ այս բացթողումն առաջիկայում կշտկվի։ Մի բան ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի փոխհարաբերություններն ուղիղ ազդում են թիմակիցների պահվածքի վրա: Իսկ նրանց միջև կապն ակնհայտորեն խզվել է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները