Մեր զինանշանը 1991թ․-ին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է․ Փաշինյան
«Երբ Գեղամ Մանուկյանը խոսում էր խորհրդանիշերի մասին, ես ուշադիր նայում էի մեր զինանշանշանին։ Հատկապես հիմա ամենաարժեքավոր ժանրը, որ պետք է կիրառենք՝ ինքնահայեցումն է կամ ռեֆլեքսիան է։ Դա հենց Գեղամ Մանուկյանի ելույթի առթիվ հիշեցի։ Սովորական պայմաններում սա չէի ասի, հնարավոր է նորից շահարկման առիթ տա, բայց դա ինձ չի վախեցնում և ուզում եմ ասածս ընկալեք ՝ որպես մտքերը կիսելու մի փորձ»,- ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետև Փաշինյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց զինանշանի վրա և նշեց, որ մեր զինանշանն արտահայտում է մեր հոգեբանությունը։
«Ի՞նչ է պատկերված այնտեղ։ Նոյան տապանն՝ Արարատ սարի վրա, Հայաստանի չորս դինաստիանների զինանշանները։ Զինանշանին նայելիս վերջերս ինձ մոտ հարց է ծագել, իսկ այդ զինանշանը, երբ ընդունել ենք 1991 թ․-ին, որը սրբություն է մեզ համար, 91թ․-ին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է։ Նայելով կենտրոնին՝ Արարատի վրա Նոյան տապանին, Հայաստանի հանրապետության այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ է, առյուծ, որը Հայաստանի բնական պայմաններում վաղուց չի ապրում և այս խնդիրը, որը քննարկում ենք, իրականում մեզանից յուրաքանչյուրի մեջ առկա երկվության մասին է՝ պատմական Հայաստանի և իրական Հայաստանի»։
Ըստ Փաշինյանի ՝ պետք է տակ այն հարցի պատասխանը, թե իրական Հայաստանը պետք է ծառայի պատմական Հայաստանին, թե՞ պատմական Հայաստանը՝ իրականին։
«Եթե ցանկանանք, հարցը կարող ենք լուծել առանց կոնֆլիկտների, որովհետև, ի վերջո, պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից վեցը գտնվում են ՀՀ տարածքում։ Իսկ այդ մայրաքաղաքներում վերջին անգամ ե՞րբ եք եղել, տեսեե՞լ եք, գնահատե՞լ եք ինչ վիճակում են։ Մեր պատմական սիմվոլներն այսօր ավերակների տակ են։ Ասելու բան չի, բայց կարող ա Հայաստանից դուրս գտնվող որոշ մայրաքաղաքներ պարզվի ավելի լավ վիճակում են, քան ՀՀ-ի տարածքում գտնվողները։ Մենք մտածե՞լ ենք սրա մասին։ Մենք մտածե՞լ ենք այս պատկերը ամեն ընտանիքի հետ ինչպես ա առնչվում։ Թող ճոռոմ չհնչի, բայց չեմ պատկերացնում մարդ, որ ինձանից շատ իմ հայրենիքը սիրրի, չի կարա տենց բան լինի։ Եթե ես մտածեմ, որ որևէ մեկը ինձանից շատ ա սիրում իմ հայրենիքը, կնշանակի հայտարարում եմ, որ չեմ սիրում ին հայրենիքը»,- հայտարարեց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին