Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Հունիսի 15-ին, Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին:
Հիշեցնենք, որ hունիսի 13-ին, ժամը 04։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայր չհասած` ավտոշուկայի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի աղբավայրում։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Դեպքի վայրում աշխատել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և 4 ջրատար։
Հունիսի 14-ին, ժամը 12։00-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն։
Հարակից հրապարակումներ`
- Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել
- Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
- Իրավիճակն աղետալի է․ Նուբարաշենի այրվող աղբավայրի ծուխը թունավոր նյութեր է տարածում
- Նուբարաշենի աղբավայրում հրդեհն ընդգրկել է շուրջ 20 հա տարածք
- Կամո Արեյան. Մեկ շաբաթ դեռ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու համար
- Նուբարաշենի աղբավայրում մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում է մոտ 1000 խմ աղբ
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան