Տարօրինակ է՝ առավոտյան ձերբակալում են, բայց նյութերը նոր են պատրաստվում․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որն այս պահին գտնվում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դիմաց, որտեղ քննվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, նշեց, որ Աշոտյանի պաշտպանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով կալանքի դատական նիստն ընդմիջվել է 1,5 ժամով, քանի որ պաշտպանական կողմը ցանկացել է ծանոթանալ նյութերին։
Իրավապաշտպանը հետևություն է անում՝ գործի մասին նյութերը նոր են տրամադրվում պաշտպանական կողմին, ինչը տարօրիննակ է։
«Օրենքի խախտում, չգիտեմ, կարող ենք համարել ,թե ՝ ոչ, բայց առնվազն՝ տարօրինակ է, քանի որ առավոտյան ձերբակալում են , բայց նյութերը նոր են պատրաստվում»,- ասաց նա։
Անդրադառնալով նաև Քննչական կոմիտեի տարածած ձայնագրություններին, Մելիքյանն ասաց․ «Մտածում եմ, որ յուրաքանչյուրս կարող էինք այդ ձայնագրության մեջ հայտնվել, որովհետև այնպիսի անհասկանալի բաների մասին էր խոսվում, ասես՝ փողոցում, երթուղայինում ինչ-որ միկրոֆոն դրել ու այնտեղի խոսակցությունները վերցրել են ու ասում են՝ տեսեք այս խոսակցությունն է։
Ոչ մի բանի մասին խոսակցություն էր, բացառությամբ մի դրվագի, որը ցանկացած փաստաբանի և ցանկացած վստահորդի համար առնվազն՝ վիրավորական է, փաստաբան ներգրավելը դիտվում է խնդրահարույց։ Այսինքն՝ դիտվում է, որ փաստաբանները պոտենցյալ հանցագործ են և փաստաբանը, ներգրավելով վարույթին, ինչ-որ գործողությանը մասնակցելով, դուրս է գալու և անօրինական գործողություններ է կատարելու։
Դա անարգանք է քննչական ինստիտուտի կողմից փաստաբանների հասցեին։Սա հերթական անարգանքն է՝ փաստաբանության ինստիտուտի հասցեին։ ՔԿ-ն 6-7 ժամ հետո, չգիտեմ որտեղից ինչը կպցրեց, որ երթուղայինից ինչ-որ ձայնագրություն արեց բերեց և անհասկանալի ռելիզ արեց, ես մի 4-5 անգամ լսել, թե բան հասկացա՝ ամոթ ինձ, բացի էդ փաստաբանի հետ կապված դրվագից»։
Նա նաև հորդորեց ՔԿ-ին, Դատախազությանը միջնորդեն և դատական նիստն անցնի դռնբաց։
«Եթե ճակատները բաց է, թող հանրության առջև ներկայացնեն իրենց ապացույցները»,- ավելացրեց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանի կալանքի դատական նիստը սկսեց և ընդմիջվեց 1,5 ժամով իմ միջնորդությամբ․ Փաստաբան
- Աշոտյանը նույնիսկ քաղբանտարկյալ չէ, իշխանությունների պատվեր գոյություն ունի՝ գալիս են ու առևանգում․ Ղազարյան
- «Թրքահպատակ իշխանությունները ռեպրեսիաների են դիմում ազգային գործիչների նկատմամբ, փորձում են լռեցնել Արմեն Աշոտյանին»
- Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Աշոտյանին․ Վիգեն Սարգսյան
- Արմեն Աշոտյանը ձերբակալվել է՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար․ ՔԿ
- Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննարկման դատական նիստը տեղի կունենա այսօր. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան