Սամսոնյան. Աշոտյանին ձերբակելելով փորձում են իրենց համար հարթ դավաճանական ուղի բացել
«Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված քրեական գործը բացառապես քաղաքական մոտիվներով է։ Դրա հարուցումը գործուն պատճառներ ունի, Աշոտյանը հանդիսանում է ՀՀԿ փոխնախագահը»,-Քննչական կոմիտեի դիմաց հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի մոտ հավաքվել են ՀՀԿ-ականներ, հասարակական գործիչներ՝ ի աջակցություն Աշոտյանի։
Սամսոնյանի խոսքով, իշխանությունների համար Աշոտյանի մեկուսացումը կարևոր է, քանի որ ընդդիմադիր ինստիտուտցիոնալ կուսակցությունների շարքում ՀՀԿ-ն առաջատարներից է։
«Այդ կուսակցության փոխնախագահին մեկուսացնելն ունի քաղաքական գին, քանի որ նրանց ապացուցել են՝ վաղուց գծերն անցել են»,-ասաց Սամսոնյանը։
ՀԿ նախագահի խոսքով, իշխանություններն իրենց գործողությունների հիմքում դնում են մի քանի նպատակ, չի բաղառվում, որ Աշոտյանին ձերբակալելու նպատակներից մեկն էլ հասարակության ուշադրությունը սահմանին կատարվող իրավիճակից շեղելն է։
«Բայց հիմնական նպատակը քաղաքական ընդդիմությանը ռեալ, գործուն վնաս տալն է։ Նրանք փորձում են այսպիսով իրենց համար հարթ դավաճանական ուղի բացել, ինչը չի ստացվելու»,-ասաց նա։
Սամսոնյանն ասաց, իրավապահ համակարգից որևէ արդարադատություն չի սպասում, կարծում է՝ ամեն բան անելու են Աշոտյանին կալանավորելու համար։
«Դատավորին ասելու են, դատավորը հաստատի։ Ամբողջությամբ քաղաքական է, իրավական տարր չկա։ Ինչ ուզեն, անելու են»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Այն մարդիկ, ովքեր համարում են, որ Աշոտյանին հնարավոր է նման տարբերակով ճնշել կամ լռեցնել, պարզապես հիմար են. Մամիջանյան
- ՔԿ խոսնակ. Աշոտյանը ձերբակալվել է ընտրված խափանման միջոցը խախտելու համար
- «Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է Արմեն Աշոտյանի ձերբակալությունը
- Շարմազանովը՝ Աշոտյանին ձերբակալելու մասին. Ալիևի պատվե՞րն եք կատարում
- Ձերբակալում են Արմեն Աշոտյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան