Հասարակություն 14:25 15/06/2023 Հայաստան

«Մինչ նրանք խոսում էին, Կատաղածը սպանում էր անդամալույծին». դետեկտիվից

Հեղինակ` Անահիտ Ոսկանյան

Թերթում եմ բլոկնոտս, նորից նայում վերնագրերը, որոնք իբր հրապարակվող նյութեր պիտի դառնան։ Վերնագրեր ու դրանք բացելու անցումային սեղմագրերը։


«Յախք՝ մազ».
ընդդիմություն- հանրություն
խոսք գործ արդյունք՝ անարդյունք
մեկընդմեջ պոռթկումներ ֆբ-ում
կոչեր համախմբվելու, բայց կոնկրետ ցուցումներ, թե ում շուրջ
իշխանությունների քայլերից անցում այդ ումի մասին քննարկման- անհամաձայնություններ
թասով կեղտ ընդդիմության ու հանրության գլխին, իսկ սրանք՝ «յախք, մազ»

«Ով տռի, ում ուղարկեն սանատորիա».
հունիսի 20-ին պատերազմի հանձնաժողովի նիստ՝  նիկոլի մասնակցությամբ
գլխավոր հրամանատարին հարցեր պատերազմի մասին, երբ նա դեռ շարունակում է պարտվողական քաղաքականությունն ու երկրի հանձնումը՝ բոլոր ոլորտներում
գլխավոր հրամանատարին հարցեր պատերազմի մասին պատերազմից 3 տարի հետո՝ երևի եվրոպական քաղաքավարությամբ ու մտահոգությամբ
գլխավոր հրամանատարին հարցեր, որոնց պատասխանները բոլորս արդեն գիտենք կամ կանխատեսում ենք
գեներալների ու դավաճանների մասին պատումներ, երբ նրանց տեղային նահանջներից հետո նիկոլը թուրքերին ու ադրբեջանցիներին տվեց, նվիրեց, բաշխիշ արեց այն սահմանները, որ Հայրենիքի զավակները իրենց արյամբ ու կյանքի գնով պահել էին՝ ինչ իմաստ, թե գեներալները ինչքան նահանջեցին
նիկոլին կքննի նաև արծրուն հովհաննիսյանը՝ սա և զավեշտ է և դիագնոզ

«Կատու, կենցաղ, երեխաներ».
տեսանյութ, որտեղ ադրբեջանցի ծնողը երեխային ստիպում ու սովորեցնում է ծեծել անօգնական կատվին
պատերազմի տեսանյութերից, երբ մի խումբ ադրբեջանցիներ դանակը իրար փոխանցելով հերթով մորթում են հայ գերուն
կենցաղ ու արժեքներ
իրար հակադրել մերն ու իրենցը՝ սիրելով պաշտպանել – ատելով ոչնչացնել

«Փոքրամասնության ծնած մեծամասնությունը»
ընտրական օրենքի բացահայտ ոչ դեմոկրատական լինելը
ընտրական օրենքի  պատճառով մեծամասնության ընդվզումը, ընտրությունների բողոքարկելը չմասնակցելով հաշվի չի առնվում
աժ-ի մեծամասնությունը կազմվել է ՀՀ քաղաքացիների ակնհայտ փոքրամասնությունից
նպատակ ու համարձակություն՝  նիկոլի օրենսդրության հեչարկում


«Լրատվամիջոցները ծիծիկ են ծախում» 
Սա թերևս ավելի բացած գրեմ։ Եղավ ժամանակ, երբ հայտնվեցին ինտերնետ հաշվիչներ, որ հանրայնացնում էին  ինտերնետ լրատվամիջոցների «ռեյտինգը»՝ քանի մուտք կա։ Գովազդատուները որոշեցին, որ ինչքան մուտքերը շատ են, այնքան իրենց մասին գովազդը շատ մարդ կտեսնի։ Ու այստեղ սկսվեց լրատվամիջոցների մաքառումները շատ այցերի ու ուրեմն շատ գովազդատու գրավելու համար։ Որ լրատվամիջոցը րոպե առաջ դրեց ասուլիսը, ով  ումից վերցրեց ու հետին ժամով դրեց, իբր ինքն ավելի արագ է, ում լրագրողին մեքենայով տարան-բերեցին արագության համար... Սա ոչինչ, կյանք էր, էլի, շարժում։

Ոչինչ՝ սկզբում դեռ կարելի էր քննադատել գովազդատուին, ուղղակի անպայման նրա կարծիքն էլ ներկայացնելով։

Հետո գովազդատուները որոշեցին, որ՝ չհասկացանք, համ գումար ենք տալիս, համ քննադատու՞մ եք։ Ու այդպես կաթ-թթվասեր-կաթնաշոռերը, լոտոները, բանկերը,... դարձան անձեռնմխելի։

Որոշ ժամանակ անց լրատվամիջոցների ֆինանսական վիճակը էլ ավելի բարդացավ գովազդների գումարների առումով, որովհետև նախ՝ ովքեր սովորել էին անձեռնմխելի լինել որոշեցին, որ այդպես էլ կմնան ու հանեցին իրենց գովազդները լրատվամիջոցների էջերից, երկրորդ՝ սոցիալական ցանցերի բազմամարդությունն ու մոդան հնարավորություն տվեց սեփական այցերը կազմակերպել՝ առանց լրատվամիջոցների միջնորդության։

Ոչ միայն գովազդատուներին էր այդ հնարավորությունը տրված։

Մարդիկ, որ ափըռ-ցըփըռ դուրս էին տալիս, հայհոյում էին, բանսարկում էին, բամբասում էին... ու այդ պատճառով չէին հայտնվում դրանք չտարածելու սկզբունքով ապրող լրատվամիջոցներում, արդեն կարող էին իրենց «գոհարները» ինքնուրույն ցրել  սոցցանցերում, ավելին՝ ընթերցողներ ունենալ։ Լայք թե դժգոհություն, «պուպուլն ուտել» թե ամոթանք տալ... կապ չուներ՝ մեկնաբանությունների ու սմայլիկների առատությունը այդ գրառումները հանում էին թոփ՝ դրանք դառնում էին ավելի երևացող։

Թվեր։

Թվերի պատճառով լրատվամիջոցները որոշում էին, որ եթե նման գրառումները մարդիկ են հավաքում, գուցե... սկզբունքն այնքա՞ն էլ կարևոր չէ։ Ի վերջո կարելի է այդ գրառումները ճիշտ սոուսով մատուցել. «Մայրը մտնում է տուն, տեսնում է որդին փոքրին նստեցրել է ու ինչ հայհոյանք ասես տալիս է։ Մայրը ապշած՝ հայհոյե՞լ ես սովորեցնում եղբորդ։ Տղան վիրավորված՝ ինչ ես ասում, սովորեցնում եմ, թե ինչը չի կարելի ասել»։

Սա էլ ոչինչ, երևի։

Հայտնվեցին միջոցներ, որ սկսեցին որսը հենց այսպիսի գրառումների, հնարած սարսափելի իրավիճակների, իբր աղջնակների իբր միամիտ ինտիմ հարցերի, մերկ նկարների ու... հերոսների մասին պատմությունների, նրանց անունից գրված «հուզիչ» նամակների, հարազատների խոսքերի։ Հանդիպում ես ֆեյսբուքում էջի անուններ, նման սրանց «հետաքրքիր, ուրախ լուրեր», «աշխույժ առօրյա, զարմանալի հանգիստ»... ու պատմություն հերոսի մասին։ Ուզում ես մի հատ գոռալ, ապտակել, մեկնաբանող – լացող դեմքիկներին էլ՝  որտեղ ինչ եք կարդում, մարդիկ... Այ մարդիկ։

Հետո քո լրատվամիջոցում ամեն անգամ զոհված տղայի, աղջկա հերոսապատումը ներկայացնելիս մտածում ես՝ կիմանան, չէ՞, որ ես հերոսի անունը վառ պահելու համար եմ գրում, ոչ թե լայքերի։ Սրանք՝ հաստատ ոչ լայքերի...

Լրատվամիջոցները հայտնվում են դիլեմայի առաջ՝ ինչպես ապահովել մուտքեր, եթե հասարակությունը ինտիմ բաներ է ինետում ուզում, եթե հուզվել է ուզում մահերից ու ծեծերից՝ որպես ուրախ առօրյա։

Ով է թելադրողը։

Դե՝ գովազդատուները իրենց հերթին՝ կամա-ակամա, բայց հիմա խոսքu հանրության ու ԶԼՄ-ի մասին է։

Եթե լրատվամիջոցը գրի ընտրելով, ապա դուրս կմնան նյութեր շատ սեղմողներ, եթե գրի չընտրելով, գուցե ավելի շատ մուտքեր ունենա, բայց իմաստ կա՞ դրանում։

Սկզբունքորեն գովազդատուներից որոշները սկսել են ընտրել որտեղ երևան ու մուտքերի քանակը, լավ է, սկսել են կարևոր չլինել։  Բայց սա՝ որոշները։

Գովազդատուները սկսել են տալ պատրաստի նյութեր իրենց մասին՝ թե ինչպես են ուզում երևալ։ Ավելի բաց գովազդատուները հրավիրում են լրագրողներին իրենց աչքերով տեսնել ինչպես են աշխատում, ինչ արտադրում, ովքեր են աշխատում, մաքուր է, ինչ է... այսպես լրագրողի խիղճն էլ է հանգիստ լինում։

Բայց սա շատ քչերը։

Ինչքան էլ սովետ տեսած մարդիկ ուզենան, որ լրատվամիջոցները բիզնես չլինեն, այնուամենայնիվ, որքան էլ զարմանալի է՝ լրագրողները աշխատավարձով են ապրում։ Ու կոպիտ ասած՝ ցանկացած նյութ, որ մտնում է լրատվամիջոց, այդ առումով մտնում է նաև վաճառքի։

Շատ ընթերցող՝ մեծ շուկա, շատ գովազդատու, չկրճատվող լրագրողներ։ Ճիշտ է, միայն գովազդները չեն փակում նյութական ծախսերը, դրանց մեծ կամ մի մասը սեփականատերերն են փակում։ բայց ոչ ոք չի ուզում մեծ ներդրումներ անել մի տեղ, որտեղից վերադարձը կամ կասկածելի է, կամ անարդյունք է, կամ շատ ծախսատար է։

Ու ամեն ինչ ցավալիորեն խառնվում է իրար։ Մարդ, անուն, գործ, ծիծիկ...։

Եթե պատերազմը չլիներ, մենք այս մահացու անկման մեջ չլինեինք, խոսքի արդյունքը շտապ ու կարևոր չլիներ... Հա, ինչ՝ թող ընթերցողը ընտրի ինչ է կարդում։

Երևի։

Հիշու՞մ եք Սարոյանին։

«Դե որ բոլորն իրար նկարներ էին ցույց տալիս, ես էլ հայրիկի ուղարկածը ցույց տվի՝ իր, մայրիկի, Վիրջիլի ու Նիլ քեռու լուսանկերը։ Հետո Ջո Ֆոքսհոլը ինչ֊որ լողազգեստով աղջկա նկար մեջտեղ հանեց․ սեքսը վրայից թափվում էր։ Բոլորս մեկ֊մեկ նայեցինք նկարը, ձեռքից ձեռք անցնելով՝ նորից Ջոյին հասավ, ինքն էլ էր նայում, բայց ոչ ոք ձայն չէր հանում, ես էլ ասի․
― Էս ո՞վ է, Ջո։
― Սատանան գիտի,― ասաց Ջոն։― Վուլուորթի խանութում տեսա։ Տասը սենթ արժեր, ես էլ առա։ Երևի կինոյում նկարվող աղջիկներից է, դեռ անուն չի հանել։
― Է, հա՛, բա ինչո՞ւ ես մոտդ պահում,― ասի։― Մեկ է՝ չես ճանաչում։
― Ինչու եմ պահո՞ւմ,― ասաց Ջոն։― Դե, հայրենասիրական բան է համարվում, որ հետդ սրա պես մի բ․֊ի նկար ես ման ածում։ Չե՞ս տեսել, ամեն շաբաթ «Յանք մեգըզին֊ում» էջով մեկ մի տկլորվածի նկար են տպում։ Որ ի՞նչ։ Որ չմոռանանք, թե ինչի համար ենք բանակում։ Այ, էս աղջկա համար։ Ինչքան մյուսներն են հայրենասեր, էնքան էլ ես։ Իմ մերկ ապացույցը, որ պիտի արդարացնի, թե ինչու եմ կռվելու եկել, անընդհատ մոտս եմ պահում։ Էլ պետք չի ամեն շաբաթ «Յանք մեգըզինում» տեսնեմ։ Ավելի լավ է սեփական ապացույցն ունենամ, որ մենակ իմն է, ոչ թե ամենքինը։ Վուլուորթի խանութում տասը սենթով ապացույց ձեռք բերի, ու սա իմն է, ուրիշ ոչ մեկինը։ Ռազմական մինիստրությունը շատ ճարպիկ հնարք է գտել, որ «Յանք մեգըզինի» էդ ամենահռչակավոր էջը հորինել է, գիտե՞ս։ Թե մարդկանց սպանվելու ես ուղարկում, գոնե նախօրոք մի սիրուն տուտուզ ու պտուկներ ցույց տուր, պա՞րզ է։ Գոնե շաբաթը մեկ տղերքին ոգևորիր։ Այնինչ, որ ինձ մնար, կարելի էր էդ էջում հանգամանքներին մի քիչ ավելի սազական բան ցույց տալ։
― Ինչ է, տղերքի ուզածը դա չի՞,― ասաց Վիկտորը։
― Տղերքից մեկն էլ ես եմ,― ասաց Ջոն,― ու իմ ուզածը դա չի։ Մեր տեղն ո՞վ է որոշում, թե ուզածներս ինչ է...»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}