Մարդկանց ախորժակը լուրերի հանդեպ փակվել է
Վերջին վեց տարիների ընթացքում լուրերի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը նվազել է։ Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի զեկույցի արդյունքները։
Ըստ այդմ, 2023-ի դրությամբ մարդկանց 48 տոկոսն են հետարքրված նորություններով, մինչդեռ 2017-ին այդ թիվը 63 տոկոս էր։ Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը միջինից ցարծ է՝ 43 տոկոս։
Աշխարհում մարդկանց ավելի քան մեկ երրորդը (36%) ասել է՝ երբեմն կամ հաճախ ակտիվորեն խուսափում է նորություններից:
Զեկույցի հեղինակները նշել են, որ մարդիկ ընտրողաբար են լուրեր կարդում, խուսափում են այնպիսի թեմաներից ինչպիսիք են Ուկրաինայում ընթացող պատերազմը, ծախսերի ճգնաժամը, քանի որ նրանք ձգտում են պաշտպանել իրենց հոգեկան առողջությունը։
10 հոգուց չորսը (40%) ասում է, որ վստահում է նորությունների մեծ մասին։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համամետ նվազել է երկու տոկոսային կետով։
Նորությունների համար ամենակարևոր սոցիալական մեդիայի հարթակը շարունակում է մնալ Facebook-ը, չնայած երկարատև անկումը շարունակվում է. վերջին յոթ տարիների ընթացքում նորությունների համար ամեն շաբաթ մուտք գործելու ցուցանիշը հասել է 28 տոկոսի՝ նախկին 42%-ի փոխարեն։
Facebook-ը նույնպես իջեցրել է նորությունների վարկանիշը: Վերջին տարիներին ալգորիթմի ճշգրտումը աղետալի է եղել որոշ կազմակերպությունների համար, որոնք ապավինում էին այդ թրաֆիկին:
TikTok-ը և Instagram-ն այս առումով աճ են արձանագրել: Instagram-ն այժմ նորությունների աղբյուր է մարդկանց 14%-ի համար, իսկ TikTok-ը՝ 6%-ի։
Շարունակում են նվազել նաև սոցցանցերում նորությունների հավանումները, կիսվելն ու մեկնաբանելը:
Մեծ Բրիտանիայում մարդկանց միայն 10%-ն է համարվում որպես «ակտիվ մասնակիցներ»՝ նրանք հիմնականում տարեց են, արական սեռի են, քաղաքական հայացքներ ունեն, ավելի կրթված են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան