Երկու օր շարունակ չի իրականացվում սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և այլ ապրանքների փոխադրումը ռուս խաղաղապահների մեքենաներով. ԱՀ Ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոն
ԱՀ կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից լրիվությամբ արգելված են Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները՝ Արցախ-Հայաստան սահմանագծին նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով առաջացած իրավիճակի պատրվակով:
Երեկ ու այսօր տեղի չեն ունեցել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով հումանիտար հրատապ կարիքներից ելնելով մարդկանց խիստ սահմանափակ տեղափոխումները, ինչպես նաև երկու օր շարունակ չի իրականացվում սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների փոխադրումը ռուս խաղաղապահների մեքենաներով:
Այս ամենի արդյունքում էլ ավելի է սրվում առկա հումանիտար ճգնաժամն Արցախում՝ առաջացնելով նոր ծանր խնդիրներ ու պայմաններ բնակչության համար:
Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով հումանիտար փոխադրումների վերաբերյալ տեղեկություններ լինելու դեպքում հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ․ Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
- Հրապարակվել է Հակարի կամրջի հատվածում թշնամու զինծառայողների սադրանքի տեսանյութը
- Ի՞նչ իրավիճակ է Հակարիի կամրջի մոտ
- ԱԱԾ. Ադրբեջանցի զինծառայողները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան