Մեր նպատակն է որակավորվել Եվրո 2024-ի համար. Պետրակով
«Կարծում եմ՝ բավականին դժվար խաղ կլինի, կփորձենք պայքարել ու կռվել մինչև վերջ: Կփորձենք խաղալ 3 միավորի համար»,- ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Ուելս-Հայաստան հանդիպմանը ընդառաջա կայացած ասուլիսում ասել է Հայաստանի ազգայյին հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
Նրա կարծիքով, այս տարի շատ ավելի լավ թիմ ունեն՝ բավականին տաղանդավոր ֆուտբոլիստներով, և իրենց նպատակը լինելու է փորձել որակավորվել Եվրո 2024-ի համար:
Հայաստանի ազգայինհավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նույնպես ասել է, որ մեկ նպատակ ունեն՝ որակավորվել Եվրո 2024-ի համար:
«Մենք հավատում ենք մեր ուժերին և դրական ենք տրամադրված։ Ինչպես արդեն ասացի, մեր նպատակն է որակավորվել Եվրո 2024-ի համար: Ինչի՞ համար խաղալ ֆուտբոլ, եթե չես պայքարելու»,- նշել է նա։
Այսօր կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Ուելս-Հայաստան հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ուելս
- Տարոն Ոսկանյանը ևս լքել է ազգային հավաքականի ճամբարը
- Հայաստանի ազգային հավաքականի նախավերջին մարզումը՝ մրցավայր մեկնելուց առաջ
- Խորեն Բայրամյանը լքել է ազգային հավաքականի ճամբարը
- Ո՞ւմ է Ալեքսանդր Պետրակովը հրավիրել ազգային հավաքական
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին