Մոռանալ է պետք «քաղաքակիրթ» պայքարն ու լինել վճռական․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ՀԵՐԹԱԿԱՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ
Այն որ Արմեն Աշոտյանը կալանավորվելու էր, կասկած չունեի, քանի որ գրպանային քննիչները հենց այնպես չէին ձերբակալի նրան,իսկ «գործը» «քննում» էր , նույնպես գրպանային,վերամբարձ անվանմամբ՝ «հակակոռուպցիոն դատարանը»։
Հավանաբար, շուտով կստեղծվի Արմեն Աշոտյանին պաշտպանող հանձնաժողով, ինչպես Գրիգորի Խաչատուրովի դեպքում, մինչև հաջորդ քաղբանտարկյալն ու նոր պաշտպանական խումբը։ Իսկ բռնապետիկ-դավաճանը հանգիստ շարունակում է հայրենիքի վաճառքն ու դրան ընդդիմացողների հանդեպ ռեպրեսիաները։
Այսօրվա Հայաստանում,այսպես կոչված, իրավական, սահմանադրական ճանապարհով պայքարն անիմաստ, ինքնաարդարացնող զբաղմունք է։ «Ի՞նչ սահմանադրություն, ի՞նչ օրենք, ինչ ուզեմ կանեմ» մտքում հռհռում է դավաճանը։
Մի խոսքով, մոռանալ է պետք «քաղաքակիրթ» պայքարն ու լինել վճռական»։
Հարակից հրապարակումներ`
- Դա կանեմ Ա.Աշոտյանի հետ հարցը քննարկելուց հետո․ Փաստաբան
- Աթանեսյան. Դատարանն Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը չի տրամադրել
- Վերածնվող Հայաստան. Պատահական չէ, որ Արմեն Աշոտյանի կալանավորման որոշումը կայացվեց հենց այս փուլում
- Մելոյան. Այո՛, Արմեն Աշոտյանը ՔԱՂԲԱՆՏԱՐՅԱԼ է և պետք է անհապաղ ազատ արձակվի
- Թաթոյան. Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննությունը պետք է ենթարկվեր հրապարակային քննության
- Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2 ամսով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան