Թաթոյան. Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննությունը պետք է ենթարկվեր հրապարակային քննության
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Արմեն Աշոտյանին խափանման միջոցի պայմանների խախտելու հիմքով ձերբակալման և կալանքի ներկայացնելու հետ կապված՝ քննչական մարմնի հայտարարությունը և հրապարակած ձայնագրությունը պետք է լինեին համոզիչ՝ հատկապես հաշվի առնելով, որ ձերբակալումը տեղի ունեցավ արդեն իսկ տևական ժամանակ նախաձեռնված վարույթով: Անհրաժեշտ էր ցույց տալ [հստակ] ազատությունից զրկելու հետ չկապված տևական ժամանակ ընտրված կոնկրետ խափանման միջոցի` բացակայելու արգելքի պայմանների և այդ պայմանները խախտելու միջև կապը:
Մարդու անձնական ազատութան իրավունքի սահմանափակման համար պետությունն ակնհայտորեն պարտավոր է ապահովել իր գործողությունների հստակություն ու հիմնավորումների բարձր աստիճանը:
Այս պայմաններում կալանքի միջնորդության քննությունը պետք է ենթարկվեր հրապարակային քննության, առավել ևս որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը տալիս է նման հնարավորություն: Ավելին, այս կարգավորումը նոր օրենսդրության հիմնարար արժեքներից է:
Կոնկրետ դեպքում չի կարող լինել նաև նախաքննության գաղտնիքի հարց, քանի որ քննչական մարմինն ինքը արդեն գործի հանգամանքները հանրայնացրել է:
Այս պարագայում հիմնավորման բեռը պետության պարտավորությունն է:
Քննչական մարմնի հայտարարությունն ունի նաև փաստաբանի ինստիտուտը վարկաբեկող և վտանգներ պարունակող ձևակերպումներ ու մասեր: Նման բնույթի հայտարարությունները, ձևակերպումները պետք է բացառվեն առհասարակ»։
Հարակից հրապարակումներ`
- Հենց ճշմարտացի խոսքը ճաղերի հետևում թաքցնելն է ոմանց հնարավորություն ընձեռում շարունակել իրենց թրքական նպատակների իրականացումը. Դավիթ Հարությունյան
- ՀՀԿ-ն «նստելուց» չի վախենում. Շարմազանով
- Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2 ամսով
- Երևի սրանց երազանքն է եղել մեր գերբի վրա լինի կիսալուսին ու Քեմալ Աթաթուրքի նկարը. Շարմազանով
- Փաստաբան. Արմեն Աշոտյանի կալանքի նիստը ավարտվեց
- Նաիրա Զոհրաբյան. Աշոտյանին ձերբակալելը ձեր վախերի սուբլիմացիան է
- Իշխանությունն անում է այն, ինչ ուզում է՝ չհանդիպելով լուրջ դիմադրության. Դավիթ Շահնազարյան
- ՀՅԴ ԳՄ. Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է, իսկ գործող իրավապահ համակարգն իրականացրել է օրվա ռեժիմի քաղաքական պատվերը
- Տարօրինակ է՝ առավոտյան ձերբակալում են, բայց նյութերը նոր են պատրաստվում․ Մելիքյան
- Իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան