Բռնության ենթարկված փաստաբան. ՔԿ հաղորդագրությունը կարդալիս խաշած հավի ծիծաղն էլ կգա
Ոստիկանության Կենտրոնի բաժանում վերջերս բռնության, ծեծի ենթարկված փաստաբան Կարեն Ալավերդյանը մամուլից է տեղեկացել, որ նախաձեռնվել է քրեական վարույթ իր հաղորդման հիման վրա։
«Առ այսօր դատավարական որևէ գործողություն չի իրականացվել, որևէ թուղթ ինձ չի փոխանցվել, անգամ հայտի չէ, այդ վարույթի համարը, ինձ տրված դատավարական կարգավիճակն ու այլ մանրամասներ, րոնց միջոցով ես կարող եմ իրականացնել իմ իրավունքների պաշտպանությունը»,-այս մասին նա հայտնեց դեպի ԵՄ գրասենյակի երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում։
Նա նշեց՝ փաստարոն այս պահին ինքը հանդիսանում է մեղադրյալ։
«Ես կարող եմ պաշտպանել իմ շահերը, բայց ինձ անհանգստացնումէ իրավապահ մարմինների բարձիթողի մոտեցումը։ Եթե փաստաբանի նկատմամբ հարուցված վարույթով է նման անտարբեր վիճակ, նման մոտեցում, պատկերացրեք, թե քաղաքացիների բողոքների դեպքում վարույթներն ինչ ընթացք են ստանում։ Սա բնավ մեզ ամար զարմանալի չէ, քանի որ վերջին շրջանում հաճախ ենք բախվում նման խնդիրների, որը կարծես արդեն համակարգային բնույթ է ձեք բերել»,-ասաց Ալավերդյանը։
Նրա խոսքով, քննչական կոմիտում դեռ կան պրոֆեսիոնալ, բարոյական արժեքներ ու գիտելիքներ ունեցող մասնագետներ, որոնց ուժերի սահմանում է այս քրեական վարույն իրականացնել բարձր մակարդակով, սեղմ ժամկետում, որպեսզի հասարակությւոնը ստանա հուզող հարցերի պատասխանը։
«Այնինչ, ՔԿ մամուլի հաղորդագրությանը ծանոթանալիս նույնիսկ խաշած հավի ծիծաղը կգար։ Փաստաբանը կարո՞ղ էր զինված ոստիկանների կողմից հսկվող շենքից քաղաքացի դուրս բերել։ Սա իրենց գործողություններն արդարացնելո՞ւ, թե սեփական ապիկարությունն ի ցույց դնելո՞ւ նպատակ է հետապնդում։ Իրականում չեմ հասկանում»,-ասաց նա։
Հարցին, թե ինչ է ակնկալում փաստաբանը իրավապահ մարմիններից, Ալավերդյանն արձագանքեց. «Ակնկալիքների մասով ամեն ինչ չափից շատ մշուշոտ է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանները ԵՄ գործընկերներին իրազեկեցին ոստիկանական բաժանմունքներում իրենց նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի մասին
- Տարոն Սիմոնյան. Փաստաբանների նկատմամբ բռնությունների հետևանքով թռիչքաձև հետընթաց ենք ապրում
- Զարմացած եմ, որ փաստաբանի ծեծը և քաղաքացու խոշտանգումը ԱԺ-ում քննարկման հիմնական թեման չէր. Սոս Հակոբյան
- Տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ
- Արա Զոհրաբյան. Մենք սա կուլ չենք տալու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին