Վերջին օրերին Գորիսի ԲԿ֊ի մանկական բաժանմունքն աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով
Վերջին օրերին Գորիսի ԲԿ֊ի մանկական բաժանմունքն աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով։ Բժշկական կենտրոնից մանրամասնում են, որ հիմնականում ԲԿ բերում են բարձր ջերմության փսխումների, փորլուծության և ցաների ախտանշաններով։
Մանկական բաժանմունքի վարիչ Սոնա Անտոնյանը ակտիվությունը կապում է սննդի օգտագործման, մրգերի, բանջարեղենների ոչ ճիշտ խնամքի, ջրի պակասի և մի շարք այլ գործոններով։
Բժշկուհին կոչ է անում մայրիկներին ավելացնել վերահսկողությունը նաև հիգիենայի կանոնների պահպանման հարցում և առաջարկում է.
• Երեխաներին խմեցնել օրական ավելի շատ հեղուկ` ջուր, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։
• Ուշադիր լինել արևահարվելուց:
• Աշխատել հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:
• Հեղուկներ ընդունելիս շատ չսառեցնել, ցանկալի է խմել գոլ կամ մի փոքր հովացրած:
• Հնարավորինս զերծ մնալ շաքարավազ պարունակող գազային ըմպելիքներից:
• Չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում երկար ժամանակ չգտնվել, երկարատև արևի տակ կայանված փոխադրամիջոցներում չնստել:
• Արգելվում է երեխաներին և ընտանի կենդանիներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:
• Խրախուսվում է, որ երեխաները կեսօրին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը:
• Սննդակարգում նվազեցնել ապխտած, տապակած և արագ փչացող սննդամթերքների քանակը։
Բացի այդ, անհրաժեշտ է նվազագույնի հասցնել աղի և քաղցր սննդամթերքների օգտագործումը։
Բժշկուհին խորհուրդ է տալիս նաև մեծ ուշադրություն դարձնել հիգիենայի պահպանման կանոններին, երեխաների ձեռքերը հաճախակի լվանալ օճառով, հեռու մնալ վիրուսային հիվանդությություն և ցան ունեցող անձանցից։
Իսկ ջերմություն և ցանավորում ունեցող երեխաների ծնողներին Սոնա Անտոնյանը առանձնակի խնդրանք ու պահանջ ունի, այն է Նշանների առկայության դեպքում դիմել պոլիկլինիկա, իրենց տեղամասային մանկաբույժին։