Առողջություն 13:31 16/06/2023 Հայաստան

Թզի կա՞թ, լիալուսնին ավելով շփումնե՞ր, թե՞ մասնագետի խորհրդատվություն. Գորտնուկի առաջացման ու բուժման մասին

Մաշկի տարածված խնդրի՝ գորտնուկների, դրանց առաջացման պատճառների ու բուժման մասին Panorama.am-ը զրուցել է մաշկաբան Ռուզաննա Մխոյանի հետ։

Panorama.am-Բժշկուհի, ի՞նչ է գորտնուկը և ինչպե՞ս է այն առաջանում։
Մաշկաբան- Գորտնուկը վիրուսային ծագում ունեցող հիվանդություն է, որը փոխանցվում է հիվանդ մարդուց մարդ շփման հետևանքով, կամ կենցաղային ճանապարհով։

Panorama.am-Ո՞ր տարիքային խումբն է գտնվում վարակի ռիսկի գոտում։
Մաշկաբան-Ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ կարող է նկատվել երևույթը։ Երեխաների մոտ առավել հաճախ է հանդիպում, քանի որ նրանց իմունիտետը դեռ ցածր է, ու հիմք է վիրուսի դրսևորման։

Panorama.am-Կա՞ն արդյոք գորտնուկների տեսակներ, ո՞րն է առավել տարածված։
Մաշկաբան-Առավել հաճախ հանդիպում են գորտնուկների վուլգար կամ հասարակ տեսակները։ Տարբերակում ենք նաև ներբանային գորտնուկ , որը տեղակայվում է ներբանի շրջանում, հարեղնգային գորտնուկ,  որը տեղակայվում է եղունգի շուրջ, և , իհարկե, տափակ գորտնուկները, որոնք իրենցից ներկայացնում են մանր գորտնուկներ տեղակայվում են հիմնականում դեմքի և պարանոցի շրջանում։

Panorama.am-Որո՞նք են գորտնուկի և կոշտուկի տարբերակիչ նշանները, հիվանդը ինչպե՞ս կարող է ինքնազննման միջոցով որոշել առաջացած խնդրի տեսակը։
Մաշկաբան-Կոշտուկը առաջանում է հիմնականում այն հատվածներում, որտեղ տեղի է ունենում հարում և շփում, բացի դրանից, արտաքնապես տարբերվում են նրանով, որ գորտնուկի մեջտեղի հատվածում նկատվում է սև կետ, որը թրոմբոզի ենթարկված մազանոթն է։ Այն ավելի հստակ է երևում, երբ կատարվում է դերմատոսկոպիկ հետազոտություն։ Գորտնուկի դեպքում տեղի է ունենում վեգետացիա, այն իրենից ներկայացնում է վեգետատիվ գերաճ։

Panorama.am-Գորտնուկի բուժման ի՞նչ միջոցներ կան։
Մաշկաբան-Երբեմն սխալ է մանր բազմաթիվ գորտնուկները հեռացնելը, ինչն անիմաստ սպիներ է առաջացնում, այնինչ կարելի էր դրանք բուժել՝ հետազոտելով հիվանդին, գտնելով օրգանիզմում հնարավոր պատճառ։ Այնուհետև պետք է նշանակել յուրաքանչյուր հիվանդի համար հատուկ մշակված բուժում անհատական մոտեցմամբ, որը կընկճի վիրուսը։ Գրագետ բուժման արդյունքում բազմաթիվ գորտնուկները հետ են զարգանում։

Panorama.am-Ի վերջո, կարելի՞ է զբաղվել ինքնաբուժությամբ։
Մաշկաբան-Գորտնուկի պարագայում ինքնաբուժությունը կարող է ավարտվել ավելի վատ հետևանքներով։ Սխալներն, իկհարկե, շատ են. նշվում են տնական մեթոդներ, որոնք շատ բարդացած բորոբոքային երևույթների, կամ սպիացումերի պատճառ են դառնում։ Պացիենտները խորը վերքերով  գալիս են մասնագետի մոտ՝փորձելով շտկել խնդիրը։

Panorama.am-Ի՞նչ անել, երբ կրկնվում է գորտնուկը՝ համապատասխան բուժում ստանալուց հետո։
Մաշկաբան-Եթե համապատասխան միջոցներով կատարվել է գորտնուկի հեռացում, բայց այն կրկնվել է կարճ ժամանակ անց ու նույն հատվածում, ապա հեռացումը կատարվել է ոչ ճիշտ եղանակով, այսինքն՝ հեռացվել է ոչ ամբողջությամբ։ Սակայն հնարավոր են նաև դեպքեր, երբ այն առաջանա մեկ այլ հատվածում. դա արդեն խոսում է օրգանիզմում վիրուսի ակտիվության մասին։

Panorama.am-Հիվանդների շրջանում գորտնուկի հեռացման ի՞նչ սխալ մեթոդների եք հանդիպել։
Մաշկաբան-Հիմնականում գորտնուկը փորձում են վերացնել տնային պայմաններում թթուներով` օրինակ չիստատելով, կամ ժողովրդական բժշկության եղանակներով։ Արդյունքում առաջանում են հարակից առողջ մաշկի այրվածքներ, երկրորդային ինֆեկցված օջախներ և այլ բարդություններ։ Ճիշտ է դիմել մասնագետին, որը գրագետ ձևով կորոշի հեռացնելու եղանակը։

Panorama.am-Գորտնուկի հեռացման ի՞նչ եղանակներ կան բժշկության մեջ։
Մաշկաբան-Եղանակները տարբեր են՝ լազերով, պլազմայով, սուրգիտրոնով, սառեցված ազոտի միջոցով։ Ընտրվում է կախված տեղակայումից, տարիքից, քանակից, խորության աստիճանից և վաղեմությունից։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}