Դիլիջանի ոլորաններում բեռնատարը կողաշրջվել է
Հունիսի 16-ին, ժամը 09:41-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլջանի 2-րդ ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 47-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1973 թ.), կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. ավտճանապարհը միակողմանի փակ է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան