Երևի սրանց երազանքն է եղել մեր գերբի վրա լինի կիսալուսին ու Քեմալ Աթաթուրքի նկարը. Շարմազանով
«Ես այս թրքահպատակ նիկոլիստական կապիտուլյանտներից ոչ մի արդար բան չեմ սպասում։ Եթե լավ բան սպասեինք, այս քրեական գործը չէր լինի»,- հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ ադամ Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ավարտել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննությունը։ Որոշումը կհրապարակվի հունիսի 16-ին -ամը 12։00-ին։ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ին, ՔԿ հաղորդմամբ՝ խափանման միջոցի պայմանները խախտելու համար։
«Սա շինծու, քաղաքական հետապնդում է, անձնական վրեժխնդրություն է, Նիկոլի ու իր խունտայի քաղաքական վախերն են։ Համոզված եմ՝ իրենք էլ լավ գիտակցում են, եթե չեն գիտակցում, ուրեմն տգիտության ամենաբարձր աստիճանի վրա են, որ սրանով ոչ մեր պայքարին կարող են հարված հասցնել, ոչ Արմենի վճռականությանը։
Մենք զանդի դնելո՞ւ ենք։ Ոչ։ Հայ ժողովուրդը չի վստահում սրանց։ Մի մարդ, ով պառլամենտում մարտահրավեր է նետել Հայաստանի զինանշանին՝ Նոյան տապանին, Արարատ սարին... Երևի իրենց երազանքն է եղել կիսալուսին լինի մեր գերբի վրա ու Քեմալ Աթաթուրքի նկարը։ Սա հայի ու թուրքի, հայի ու ներքին թուրքի կռիվ է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովը հայտարարեց, որ հունիսի 16-ին ժամը 11։30 -ին կլինեն դատարանի դիմաց՝ բոլորին կոչ անելով լինել այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամյան. Մեկ է` չեն մարսելու
- Փաստաբան. Արմեն Աշոտյանի կալանքի նիստը ավարտվեց
- Նաիրա Զոհրաբյան. Աշոտյանին ձերբակալելը ձեր վախերի սուբլիմացիան է
- Իշխանությունն անում է այն, ինչ ուզում է՝ չհանդիպելով լուրջ դիմադրության. Դավիթ Շահնազարյան
- ՀՅԴ ԳՄ. Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է, իսկ գործող իրավապահ համակարգն իրականացրել է օրվա ռեժիմի քաղաքական պատվերը
- Կա երկու իրականություն՝ իշխանության առաջ բերած կրկեսայինը և մեր սահմանների և Արցախի շուրջ ստեղծվածը. Տիգրան Աբրահամյան
- Թշնամին առավոտվանից սադրանքների է գնում, դրան զուգահեռ ձերբակալվում է ընդդիմադիր գործիչ Արմեն Աշոտյանը. Վիտալի Մանգասարյան
- Եթե մենք 2 տարի առաջ քշեինք այս թուրքերին, հիմա մենք դատարանի շուրջ հավաքված չէինք լինի, Արմեն Աշոտյանին չէինք սատարի. Նարեկ Մալյան
- Տարօրինակ է՝ առավոտյան ձերբակալում են, բայց նյութերը նոր են պատրաստվում․ Մելիքյան
- Իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Մեր զինանշանը 1991թ․-ին հիմնադրված պետության հետ ի՞նչ կապ ունի, ինչի՞ մասին է․ Փաշինյան
- ՀՀԿ ԳՄ. Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցողը համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության դե ֆակտո ներկայացուցիչների կողմից
- Միջազգային կառույցները Արևմուտքի շահերն են արտահայտում, Փաշինյանին նման հարցերում որևէ ձևով չեն խոչընդոտի. Պողոսյան
- Սա ստանդարտ բռնապետական գործիքակազմ է. Կարեն Վրթանեսյան