
«Ժողովուրդ». 5 տարի է անցել, բայց իրավապահ մարմինները նախկին պաշտոնյաներին ՌԴ-ից չեն կարողանում վերադարձնել հայրենիք
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովի շրջանակում Աննա Վարդապետյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։
Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին կառուցողական մոտեցման համար և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ խորացնելու մի շարք սկզբունքային ուղղություններով ու կոնկրետ գործերով երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը, վերանայել առկա մոտեցումները։
Նկատենք, որ «հեղափոխությունից» հետո քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով ՌԴ-ում հաստատվեցին նախկին պաշտոնատար անձինք, այդ թվում՝ 1 տոննա թմրանյութի գործով հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը, որի հանձնման և մյուս պաշտոնյաների արտահանձնման հարցն էլ բարձրացրել է դատախազը։
Տեսնենք՝ ինչ կտա այս հանդիպումը ՀՀ իրավապահ համակարգին. ի վերջո, հեղափոխությունից անցել է 5 տարի, բայց իրավապահ մարմինները նախկին պաշտոնյաներին ՌԴ-ից չեն կարողանում վերադարձնել հայրենիք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին