Իրանը և Պակիստանը մտադիր են 2021 թվականից ի վեր առաջին անգամ քաղաքական խորհրդակցություններ անցկացնել
Պակիստանն ու Իրանը հունիսի 17-18-ը Թեհրանում կանցկացնեն երկկողմ քաղաքական խորհրդակցությունների 12-րդ փուլը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է ARY News հեռուստաալիքը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մումթազ Զահրա Բալոչին։
Նրա խոսքով՝ պատվիրակները «կքննարկեն Պակիստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները՝ ներառելով քաղաքականության, տնտեսության, առևտրի և ներդրումային համագործակցության, սահմանների անվտանգության, կրթության, կլիմայի փոփոխության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը»։
Կողմերը կքննարկեն նաև Աֆղանստանում, Քաշմիրում տիրող իրավիճակը, իրանա-սաուդական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը։
Պակիստանի պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ասադ Մաջիդ Խանը, իրանական կողմից՝ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին։
Պակիստանի և Իրանի միջև քաղաքական խորհրդակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերին Իսլամաբադում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի միակ իրական շանսն այսօր Իրանի և Ռուսաստանի իշխանությունների հետ ինտենսիվ աշխատելու մեջ է․ Զաքարյան
- Զանգեզուրի միջանցքը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ կապված հարց է․ Էրդողան
- Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է ուժ կիրառել Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար
- Պակիստանի նախկին վարչապետը պետք է անհապաղ ազատ արձակվի
- Հայաստանցին ուտում է Պակիստանից բերված կարտոֆիլ