Կառավարությունը մինչև 2 մլն դրամի բռնագանձման գործերը կհանի դատարանների տիրույթից
«Ինջու է որոշման վերնագիրը երկար, որովհետև 7 նախագծերով մեկ հարվածով ուզում ենք բեռնաթափել մեր դատարանները»,-հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով կառավարության նիստի զեկուցվող վերջին՝ երրորդ հարցը:
Նախարարը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մաuին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին նախագիծը:
Մինասյանի ներկայացմամբ՝ 2020-2022 թթ. անցկացրած ուսումնասիրությունների ընթացքում, պարզվել է, որ ընդհանուր իրավասության քաղհայցերով 441 հազար հայցադիմում է ներկայացվել, որից 395 հազարը փոքր բռնագանձման գործեր են և ստացվում է գրեթե 90 %-ով դատարանները ծանրաբեռնված են գործերով, որոնք արդարադատություն իրենցից չեն ներկայացնում, այլ գրավոր գործարքի հիման վրա կողմերի միջև վեճ է:
Նախարարը տեղեկացրեց, որ նման գործերով դատավորը վերցնում է պայմանագիրը, նայում է և հաստատում է և այդ գործերի 95 %-ը չի բողոքարկվում, քաղաքացիները համաձայն են, գիտեն, որ պարտք կա:
«Մենք այս փոփոխությամբ բեռնաթափում ենք դատարանները շուրջ 80 %-ով, և այսուհետ բանկերը, վարկային կազմակերպությունները և կումունալ ծառայություններ մատուցող ընկերությունները չեն կարողանալու գնալ դատարան, գնալու են նոտարի մոտ, նոտարը հաստատելու է, այնուհետև թվային գործիքներով ուղարկելու է Հարկադիր կատարման ծառայություն, բայց նաև հնարավորություն ենք ստեղծել մեր քաղաքացիներին բողոքարկել այն գործերը, որոնք նոտարը կամ սխալ կհաշվարկի տոկոսը, կամ ընդհանրապես չի պատկերացնի, որ իրեն ընդդատյա գործ չի»,-հայտնեց Գրիգոր Մինասյանը և տեղեկացրեց, որ երկու օրակարգային հարց կա՝ դատավորների քանակի ավելացման կամ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ, որով ընթացիկ տարում օրակարգից հնարավորություն կլինի հանել դատավորների աշխատավարձի բարձրացման հարցը և կկենտրոնանան առաջին ատյանի դատավորների աշխատավարձի բարձրացման վրա:
Նախարարն ասաց, որ օրենքի ուժի մեջ մտնելը կապելու են թվային հարթակի գործարկման հետ և թղթային տարբերակները վերանալու են:
Հայտնելով որ փոփոխությունների գործընթացը 1-1.5 ամիս է տևելու՝ Գրիգոր Մինասյանը հավելեց, որ երբ բանկն արդեն տեսնում է, կամ կոմունալ ծառայությունը տեսնում է, որ պարտավորությունը կատարված չէ, ուղարկելու է նոտարին, նոտարը 7-օրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով ծանուցելու է քաղաքացուն, եթե քաղաքացին վճարում է, գործը փակվում է, էլ ընթացք չի լինում, եթե վճարում չի լինում, այնուհետև վճարման կարգադրությունը ուղարկվում է Հարկադիր կատարման ծառայություն, և պրոցեսը տևելու է մեկ ամիս:
Նա հայտնեց, որ սկզբում որոշվել էր 5 մլն դրամ բռնագանձման գումարներին անդրադառնալ, բայց նախարարական կոմիտեում այն նվազեցվել է մինչև 2 մլն-ի:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր գազի 490 նոր բաժանորդի հայտ կա բազմաբնակարան շենքերից. Գնել Սանոսյան
- Գործադիրը 224,1 մլն դրամ հատկացրեց 23 կրթական հաստատության նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերմանը
- Ակնկալում եմ, որ միջազգային գոծընկերներն Ադրբեջանի օգտագործած սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն.Փաշինյան
- Էլ ինչպե՞ս է լինում Էթնիկ զտումը՝ արգելափակվում է ԼՂ հայերի սննդի, գազի, էլկտրաէներգիայի մատակարարումը. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան