Շվարցենեգերը բացատրել է, թե ինչու չի առաջադրվելու ԱՄՆ նախագահի պաշտոնում
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Առնոլդ Շվարցենեգերը խոստովանել է, որ կցանկանար պայքարել 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, սակայն սահմանադրությունն իրեն դա թույլ չի տալիս։ Այս մասին հայտնում է People-ը։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, 75-ամյա արտիստն ասել է, որ գիտի, թե ինչպես հաղթել ընտրություններում։ Բայց ԱՄՆ սահմանադրությունը թույլ չի տալիս ԱՄՆ-ում չծնված մարդուն նախագահ դառնալ: Շվարցենեգերը բնիկ Ավստրիայից է։
2003 թվականին Առնոլդ Շվարցենեգերն ընտրվել էր Կալիֆորնիայի 38-րդ նահանգապետ։ Հարցման համաձայն՝ նահանգում ապրող մարդկանց 71 տոկոսն այն կարծիքին է եղել, որ նա չի կարողանում կատարել իր պարտականությունները։ 2011 թվականին դերասանը հրաժարական էր տվել։