ՌԴ խաղաղապահ զորխումբը Լաչինի միջանցքում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել
ՌԴ պաշտպանության նախարարությունը Արցախում Ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելության վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,4 հա տարածք։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից և պարկուճներից մաքրվել է 2542,5 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26794 պայթուցիկ առարկա։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Երկու օր շարունակ չի իրականացվում սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և այլ ապրանքների փոխադրումը ռուս խաղաղապահների մեքենաներով. ԱՀ Ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոն
- ԱԳՆ․ Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
- Հրապարակվել է Հակարի կամրջի հատվածում թշնամու զինծառայողների սադրանքի տեսանյութը
- Ի՞նչ իրավիճակ է Հակարիի կամրջի մոտ
- ԱԱԾ. Ադրբեջանցի զինծառայողները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել
- ՌԴ խաղաղապահները շփման գծի Շուշիի հատվածում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
- Արամ Սարգսյան. Փաստ է, որ ՀՀ-ն կողմ է միջազգային խաղաղապահներին, ՌԴ-ն ու Ադրբեջանն են դեմ