Վահե Հովհաննիսյան. Մեծարգոն ու առաջնորդները
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Երեկվա ԱԺ նիստը բացառիկ էր իր բովանդակային և կատարողական գռեհկությամբ։ Հավաքվածները հուշեր էին պատմում հանգուցյալի մասին, որի դերում, ըստ էության, մենք էինք՝ մեր պետությունը, մեր հեռանկարը։
Նիկոլը վայելում էր, որ իրեն դիմում են «Մեծարգո»-ով, ինչը արվում էր ջանասիրաբար, բայց հոգու խորքում երևի ծիծաղում էր վրաները։
Եթե էս երկրում «Մեծարգո» կա, բա երկիրը ինչու՞ է էսպիսի անհարգալից վիճակում, ինչու՞ է պետականությունը փլվում, ինչու՞ է հայն էսօր աշխարհում ընկալվում որպես անարժանապատիվ մի բան։
Եթե Նիկոլը վաղը պարտադրի, որ իրեն դիմեն ասենք «Պադրե»-ով, նույն մարդիկ նույն էնտուզիազմով դա անելու են։
Ինչո՞ւ է դա հնարավոր դառնում։
Նիկոլն իրեն անկաշկանդ հռչակում է «Մեծարգո», քանի որ դիմացը չկա «Առաջնորդություն»։
Խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերն ունեն իրենց առանձին առաջնորդները, տարբեր հին ու նոր միավորներն ունեն իրենցը, նոր ստեղծվողները՝ իրենցը, կուսակցությունները՝ իրենցը։ Պարբերաբար հրապարակային վեճեր են բռնկվում, թե ո´ր առաջնորդն է ավելի իսկականը։
Բա որ էս երկրում էսքան առաջնորդ կա, ինչու՞ է պայքարն էսքան թույլ ու անարդյունք, ինչու՞ է Նիկոլը իշխանության, ինչու՞ ենք դիտորդի հայացքով նայում երկրի փլուզմանը։
Նիկոլը, անկախ կառավարման արդյունքներից ու աղետի ծավալից, հնարավորություն ունի պարտադրելու, որ իրեն դիմեն Մեծարգո, Մոնսինյոր, Վիկոնտ, Գրաֆ, կիսաստված... ու այդպես էլ անելու է, քանի դեռ իշխանություն-ընդդիմություն հակադրության մեջ բացակայում է երրորդ և ամենակարևոր կողմը՝ հասարակությունը։
Երեկվա ԱԺ նիստից պետք է արվի մի պարզ հետևություն. երկիրն ու ժողովուրդը կարիք ունեն նոր առաջնորդության։ Մարդկանց, ովքեր հանրային նոր պրոցեսի ընթացքում առաջ կքաշեն նոր գաղափարներ, իրատեսական լուծումներ, ցույց կտան մարդկային ու քաղաքացիական լուրջ որակներ։ Եվ արդյունքում գուցե ձևավորվեն իրապես արժանի մեծարգոներ՝ չհորինված, չպարտադրված։
Եվ դարձյալ ԱԺ-ի մասին. Գռեհկություն՝ աղետից առաջ
Այն գռեհիկ էր ոչ միայն իր ներկայով, այլ՝ ուրվագծվող ապագայով։
Կար ակնարկ՝ արտահերթ ընտրություններից խուսափելու մասին։ Իրականությունը լրիվ այլ է. այսպես շարունակվելու դեպքում Հայաստանում հերթական կամ արտահերթ ընտրությունները մենք չենք որոշելու։ Արցախի օրն ենք ընկնելու. ընտրություններ անցկացնելը դառնալու է անհնար։
Ո՞վ է ասել, որ Թուրքիան մեզ թողնելու է արտահերթ ընտրություններ անցկացնել, իսկ հերթականին չի պարտադրելու ընտրել իր ուժերին։ Ասում եմ ամենայն լրջությամբ. պրոցեսը դրան է տանում։ Ո՞վ է ասել, որ մեզ թողնելու են արտահերթ ընտրությունների գնալ կամ հերթական ընտրություններով իշխանություն և հետևաբար քաղաքական կուրս փոխել։ Հիմա դրա մասին խոսում են, վաղը ուղղակի անելու են։
Էդ «վաղվան» քիչ ժամանակ է մնացել, բայց դեռ որոշակի ժամանակ կա։ Շատ արագ է պետք է գնալ նոր մարդկանց, նոր գաղափարների, նոր առաջնորդների ճանապարհով։ Հասարակությունը կներգրավվի պրոցեսներում և կակտիվանա շատ արագ, հենց տեսնի, որ կա իրական փոփոխության հույս։ Եվ հենց հասարակությունը կանի մնացածը՝ կդադարեցնի գռեհկությունը, կկանգնեցնի պետության փլուզումը։ Մենք պիտի այս պահին կարողանանք տալ մարդկանց այդ կայծը՝ ճիշտ բովանդակությամբ և գրագետ մենեջմենթով»։
Հարակից հրապարակումներ`
- Ողջ երկրով այլ «սուրոներ», կապել են «գալստուկները» ու փչան Սուրոյից դարձել պարոններ, մեծարգոներ. Վահե Հովհաննիսյան
- Չնեղվեք սրանցից. Վահե Հովհաննիսյան
- Թուրքերը Նիկոլին տանում են Անկարա՝ որպես ռազմավար. Վահե Հովհաննիսյան
- Դրամի արժեզրկման պայմաններում պետական պարտքը 50 %-ից կարող է շատ արագ բարձրանա. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Որտե՞ղ է մեր իրական ռեսուրսը
- Վահե Հովհաննիսյան․ Իսկ հետո՞
- Ո՞վ կտա առաջին հրաժարականը. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Իրար աչքերի մեջ նայելով պետք է անցնենք այս ծանր փուլը
- Նիկոլն ուզում է ստանալ բոլորի լուռ համաձայնությունը․ Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Համախմբումը մղձավանջից դուրս գալու միակ ճանապարհն է, սակայն այն անհասցե կոչ չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան